News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն աշխարհի տարբեր երկրներում շարունակում են կտրուկ աճել: Այսպես, Գերմանիայում անցած մեկ օրվա ընթացքում գրեթե 23 400 մարդ է վարակվել, նոյեմբերի 7-ին ասել է Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտը: Երկրում վարակվածների ընդհանուր թիվը, այսպիսով, կազմել է 642 488, մահացել է 11 096 հիվանդ, որից 130-ը՝ վերջին 24 ժամվա ընթացքում:

Ռուսաստանում երկրորդ օրն անընդմեջ վարակվածների օրական աճը գերազանցում է 20 000-ը:

Ըստ օպերատիվ շտաբի, նոյեմբերի 7-ին այն կազմել է 20 396 վարակված, մահացել է 364 մարդ: Ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից կորոնավիրուսով վարակվել է գրեթե 1,754 միլիոն ռուսաստանցի, մահացել է 30 251 պացիենտ:

Ուկրաինայում նոր վարակների թիվը նույնպես հասել է առավելագույն ցուցանիշի՝ 10 746-ի, վարակի հետեւանքներից 187 մարդ մահացել է, հայտնել է Ուկրաինայի առողջապահության նախարար Մաքսիմ Սոկոլովը: Երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 450 934-ի, մահացությունը՝ 8312-ի:

Ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի գնահատականների համաձայն, մինչ այժմ աշխարհում հայտնաբերվել է SARS-CoV-2 վարակի ավելի քան 49,8 միլիոն դեպք: Մահացածների թիվը գերազանցել է 1,25 միլիոնը, հաղորդում է DW-ն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ