News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Դանիական ջրաքիսների ֆերմաներում կորոնավիրուսի նոր շտամի հայտնաբերումը հանգեցրել է երկրի հյուսիսում առողջապահության խիստ միջոցների կիրառմանը, եւ եվրոպական մի շարք երկրներ նույնպես արձագանքել են բռնկմանը:

Դա տեղի է ունեցել Դանիայի վարակիչ հիվանդությունների վերահսկման ազգային մարմնի նախազգուշացումից հետո, որ եթե մուտանտ-վիրուսը միջազգային տարածում գտնի, դա կարող է «լուրջ հետեւանքներ» ունենալ Covid-19-ի դեմ ապագա պատվաստանյութի համար:

Ուրբաթ օրը Դանիայի հյուսիսում ավելի քան քառորդ միլիոն մարդ կարանտինի է անցել, եւ քաղաքացիներին կոչ է արվել հետազոտություն անցնել այն բանից հետո, երբ այդ տարածաշրջանում ջրաքիսերի մոտ Covid-19 է հայտանաբերվել:

Յոթ քաղաքներում ռեստորանները փակ են, իսկ հինգերորդ եւ ավելի բարձր դասարանցիները պետք է անցնեն հեռավար ուսուցման:

Մեծ Բրիտանիայի կառավարությունը ավելի խիստ կանոններ է մտցրել Դանիայից ժամանողների համար: Վերջին 14 օրվա ընթացքում Դանիայում գտնվող կամ երկրով ճանապարհորդած բեռնատարների վարորդներին, ովքեր Մեծ Բրիտանիայի ռեզիդենտ չեն, կմերժվի երկիր մուտքը: Կդադարեցվի նաեւ Դանիայից բոլոր ուղեւորատար նավերի եւ դրանց ուղեկցող բեռների մուտքը:

Իռլանդիայում սկանդինավյան այս երկրից ժամանող ուղեւորներին հանձնարարվել է նախազգուշական լրացուցիչ միջոցներ ձեռնարկել` կորոնավիրուսի վերջերս հայտնված շտամի տարածումը զսպելու համար:

Իռլանդիայի կառավարությունը հայտարարել է, որ մարդիկ Դանիայից երկիր մուտք գործելուց հետո 14 օր պետք է սահմանափակեն իրենց տեղաշարժը, նույնիսկ եթե նրանք այցելում են երկիր «կարեւոր» նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ