News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Դավադրության տեսությունները եւ ապատեղեկատվությունն անվստահություն են սնում պատվաստանյութերի նկատմամբ եւ կարող են նվազեցնել ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի դեմ պատվաստումների մակարդակը:

Երկու երկրներում 8000 մարդու մասնակցությամբ փորձը ցույց է տվել, որ մարդկանց թիվը, ովքեր ասել են, որ կպաստվաստվեին կորոնավիրուսի դեմ, քիչ է բնակչության 55 տոկոսից, որը, ըստ գիտնականների գնահատականի, անհրաժեշտ է այսպես կոչված «կոլեկտիվ իմունիտետի» ապահովման համար:

«Պատվաստանյութերն աշխատում են միայն այն դեպքում, երբ մարդիկ են դրանք պատրաստում: Դավադրության տեսությունները եւ ապատեղեկատվությունն անվստահություն են սնում պատվաստանյութերի նկատմամբ»,-ասել է հետազոտության ղեկավարների մեկը՝ պրոֆեսոր Հայդի Լարսոնը:

Հետազոտության ընթացքում յուրաքանչյուր երկրից 3000 հարցվածների ներկայացրել են սոցցանցերում պատվաստանյութի մասին տարածված ապատեղեկատվություն, մյուս 1000-ին՝ պատվաստանյութի մասին փաստացի տեղեկություն:

Մինչ ապատեղեկատվությանը ծանոթանալը՝ Մեծ Բրիտանիայի բնակիչների 54 տոկոսն ասել է, որ կպաստվաստվի, նման կարծիք էր հայտնել նաեւ ԱՄՆ բնակիչների 41,2 տոկոսը: Սակայն այն բանից հետո, երբ ծանոթացել են համացանցում ապատեղեկատվությանը, այդ թիվը նվազել է 6,4 տոկոսային կետով Մեծ Բրիտանիայի խմբում եւ 2,4 տոկոսային կետով՝ ԱՄՆ-ի խմբում:

Հետազոտությունը ցույց է տվել, որ երկու երկրներում բարձրագույն կրթություն չունեցող եւ ցածր եկամուտ ունեցող խմբերի ներկայացուցիչները մեծ հավանականությամբ կհրաժարվեն պատվաստվելուց:

Կանայք տղամարդկանցից հաճախ հրաժարվել են պատվաստվելուց:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ