News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ես այսօր եկել եմ այստեղ մի պարզ պատճառով, ես ուզում եմ վաստակել հայրենիք ունենալու իրավունքը, ուզում եմ արժանի լինել հայրենիք ունենալուն, ուզում եմ, որ ՀՀ որեւէ քաղաքացու թափված արյուն հանուն ոչնչի չլինի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, Ազատության հր-արակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ նշեց ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

«Ես խոսելու եմ այսօր այս փոքր պետության մեծ աղետի, հսկայական արհավիրքի մասին, որի անունն է Նիկոլ Վովայի Փաշինյանը: Այստեղ հավաքվածներից որեւէ մեկը իշխանություն չի ցանկանում: Իշխանությունը պետք է միայն Փաշինյան Նիկոլին, նրա պատգամավորներին, որպեսզի մարսեն այս ամենը: Իշխանությունից հեռացումը պետք է հայրենիքին, պետք է Հայաստանին ու Արցախին:

Բացատրեմ ինչու. Նիկոլ Փաշինյանը նախապատերազմական, պատերազմական եւ հետպատերազմական շրջանում ցույց է տվել որակներ, հատկանիշներ, որոնք բերեցին այս աղետին: Դուք պարտավոր եք լսել, տարածել քու հասկանալ: Երբ որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ «Արցախը Հայաստան է եւ վերջ», դա ի՞նչ էր նշանակում, որ «Շուշին Ադրբեջան եւ վե՞րջ»: Իսկ գուցե փոխելու եք կարգախոսը, դարձնեք Երեւանը Հայաստան է եւ վերջ, որովհետեւ հանձնել եք Սյունի՞քը: Այս փաստաթուղթը քաղաքական փաստաթուղթ է, սա միջազգայնորեն ստանձնված ՀՀ պարտավորություն է պետությունների միջնորդությամբ: Այս փաստաթուղթը սկսվել է կատարվել իրենց տները վառած քարվաճառցիների գաղթի ճանապարհը բռնելուն, եթե արդեն չեն արել դա:

Այս փաստաթղթով ամեն ինչ սկսվում է, բայց չի ավարտվում: Այս փաստաթուղթը ենթադրում է նոր փաստաթղթեր, այս փաստաթղթի ամեն կետի տակ կա ռումբ Հայաստանի պետականության տակ: Շատ կարեւոր է, որ նոր բանակցողը, ով էլ լինի, պետք է կարողանա հավասարակշիռ, ոչ թե Նիկոլ Փաշինյանի պես անհավասակշիռ, տգետ, անդաստիարակ եւ այդպիսի հատկանիշների պատճառով այս վիճակին հասցրած, ով բանակցություններն սկսում է իր սեփական կետից: Դա նրա նախապատերազմական սխալն էր»,-հայտարարեց նա:

Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ պատերազմի ընթացքում 44 օր նա խաբում էր ազգին, սփյուռքին. «Ուզում եմ դիմել սփյուռքի հայրենակիցներին: Հիշում եք, որ գալիս ասում էիք՝ մարդկանց երեսին ժպիտ եք տեսնում: Էլ չեք տեսնելու, իսկ մի քանի տարի հետո Հայաստանը չի լինելու: Որովհետեւ այս փաստաթղթով Նիկոլ Փաշինյանը Նախիջեւանը  ցամաքային կապով կապել է Մեղրիին:

Շատերը մտածում են, որ եթե ասում ենք նոր բանակցող, դա նշանակում է նոր պատերազմ: ՈՉ: Երկու պատերազմ պարտությամբ պարտությամբ ավարտված է՝ կորոնավիրուս եւ Արցախ: Եվ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ ստանում ենք երրորդ պատերազմը՝ Հայաստանի սահմանների շուրջ պատերազմ: Բացատրեմ. Նիկոլ Փաշինյանը հաջողացրեց բոլոր հնարավոր տարբերակներից կնքել ՀՀ-ի համար վատագույնը: Բոլոր երեք նախագահների ժամանակներում եղած փաստաթղթերից այս մարդն ընտրեց վատագույնը, որովհետեւ երբ հոկտեմբերի 14-ին լայվ էր մտել, ու ասում էր՝ խայտառակ փաստաթուղթ են թողել, բայց մենք հերոսաբար պայքարում ենք, նա գիտեր՝ ինչ վիճակ է ռազմաճակատում: Ես խնդրում եմ քեզ, Նիկոլ Փաշինյան, եթե կարող ես հետ բեր նախկին փաստաթուղթը, որովհետեւ այդտեղ կար Արցախի կարգավիճակ, այդտեղ կար Շուշի, չկար Հադրութ, Մարտունու մեծ մասը: Դու հանձնել ես դրանք: Դու գիտեիր՝ ինչ վիճակ է, ինչո՞ւ էիր խաբում:

Նոր բանակցող նշանակում է նոր շանս, որպեսզի ամեն կետի տակ եղած Հայաստանի համար վտանգավոր ականները չեզոքացվեն: Սա մեկ:

Պնդում համար 2. Բոլոր նրանց, որոնք կարծում են, թե այս կապիտուլյացիայով Նիկոլ Փաշինյանը լուծեց Արցախի հարցը, նա չի լուծել Արցախի հարցը, գումարել է Հայաստանի հարցը: Ով կարծում է, թե նա փրկել է զինվորների կյանքը, ես հայտարարում են, որ նա մի օր իր ամբիցիաների պատճառով զոհել է հարյուրավոր մարդկանց կյանքեր: Պատճառը եղել է այն, որ պատերազմի յուրաքանչյուր 5-րդ օր նրա սեղանին դրված է եղել փաստաթուղթ, որը եղել է ավելի լավը, քան հաջորդը: Նա չի ստորագրել: Բացատրի՝ ինչու չէիր ստորագրում: Սեպտեմբերի 29-ին, հոկտեմբերի 5-ին,7-ին, 17-ին քո առջեւ դրված փաստաթղթերը ավելի լավն էին, քան այն, ինչ ստորագրել ես»:

Արփինե Հովհաննիսյանը համոզմունք հայտնեց, որ հիմա պատերազմը մոտեցել է Հայաստանին. «Եթե զինվորները չեն պահելու Քարվաճառը, Քարինտակը, Շուշին, Հադրութը, Մեխահավանը, Կուբաթլուն, Զանգելանը, ապա սահմանամերձ են Վարդենիսը, Կապանը, Գորիսը, Մեղրին: Այդտեղի ժողովուրդը դարձել է սահմանամերձ գոտու բնակիչ:

Այս հարցն ունի նաեւ բարոյական լուրջ կողմ. Ես այստեղ եմ, որովհետեւ համարում եմ, որ կամ կլինեմ հրապարակում եւ Հայաստանին կտամ շանս, կամ չեմ կարող ապրել Հայաստանում, որովհետեւ Հայաստանի դարպասները բաց են թուրքերի առջեւ: Վաճառված է արյան գնով ձեռք բերված պատիվը, արժանապատվությունը, վանքերը, եկեղեցիները, այն ամենը ինչ մեզ կապում է այս հողին: Նիկոլ Փաշինյանի շնորհիվ դուք ստացել եք 50 մլրդ դոլարի պարտավորություն, որովհետեւ տականք Ալիեւը Հայաստանի վրա պարտավորություն է դրել: Նիկոլ Փաշինյանի մեկ նախադասությունը, որ ինքը Քելբաջարից զորք է դուրս բերելու, դա բավարար է, որ դուք 50 մլրդ դոլար տաք Ադրբեջանին: Հիշեք սա:

Նոր բանակցող, չի նշանակում պատերազմ, նշանակում է Հայաստանի համար նոր շանս: Նոր պատերազմ չի լինելու: Նոր պատերազմը լինելու է այն ժամանակ, երբ Ադրբեջանը ցանկանա Մեղրիով կամ Վարդենիսով գալ Երեւան»:

Հավաքվածները սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ Դավաճան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ