News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Սա մոտավորապես նույնն է, որ ռազմական գործողությունների ինչ-որ մի գործընթաց, ինչ-որ մի գրոհ կամ նահանջ, հաջողություն կամ անհաջողություն, հանկարծ ասվի՝ բայց ինչու այդ հաջողությունը կամ անհաջողությունը ընդդիմության հետ չի քննարկվել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, Հանրային  հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ընդդիմությունը արդեն քանի օր բողոքի ցույցեր է անում եւ պահանջում իր հրաժարականը, որ գաղտնի նման փաստաթուղթ է ստորագրել, որով Արցախի մի հատված եւ հարակից 7 շրջանները փոխանցվում են Ադրբեջանին:

«Հիմա քննարկում որպես այդպիսին դեռ նոր պետք է սկսվի: Դա դիվանագիտական բնույթի քննարկում է, դա տեղի կունենա շատ երկար: Ես ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել նրա վրա, որ տեղի ունեցածը ռազմական գործողությունների դադարի մասին փաստաթուղթ է»,-ասաց նա:

Հիշեցմանը, որ այդ փաստաթղթում ժամկետներ կան նշված, Փաշինյանն ասաց. «Դրանք էլ ռազմական բնույթի խնդիրներ ու առաջադրանքներ են: Սա քաղաքական կարգավորման փաստաթուղթ չէ: Այստեղ կան տերմիններ, նախադասություններ, որոնք պետք է դառնան քաղաքական բովանդակություն, եւ այդ փուլում քննարկումները հնարավոր կդառնան: Այդ քննարկումները տեղի կունենան, բայց այս դեպքում էլ քննարկումների ֆորմատը լինելու կառավարության ներսում, որովհետեւ դիվանագիտությունը, արտաքին քաղաքականությունը, դիվանագիտական կորպուսը ԱԳՆ-ն է»:

Ինչ վերաբերում է նրան, որ ընդդիմությունը պնդում է, որ սեղմ ժամկետներ կան եւ հնարավոր է այս ընթացքում իրենք կարող են ինչ-որ բան փոխել կամ չեղարկել, Նիկոլ փաշինյանն արձագանքեց. «Քանի որ հրապարակային այդ ամենը տեղի ունենում, ես  օրինակ, չեմ լսել չեղարկելու ձեւ: Ես ավելին կարող եմ ասել, մենք կարող ենք այդ թուղթը պատռել, գցել մի կողմ, բայց պետք է նաեւ հետեւանքների որոշակի պատկերացումն ունենալ: Դա նշանակում է, որ մենք վերադառնում ենք այն իրավիճակին, երբ այդ թուղթը ստորագրվել է: Այսինքն մենք ասում ենք՝ թող մեր 30 հազար զինվորները շրջափակման մե՞ջ ընկնեն»:

Հարցին, թե ինչու տեղի չունեցավ ԱԺ արտահերթ նիստ, երբ ընդդիմադիր երկու խմբակցությունները կազմ պարտաստ եկել էին ԱԺ, իսկ «Իմ քայլը» չեկավ, նա պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ այս հարցը արժի քննարկել ամենահուզական վիճակում: Սառը քննարկելու համար պետք է նախ սառել: Հուզական իրավիճակում չեմ կարծում, թե քննարկում հնարավոր է: Երբ ես խոսում էի այն մասին, թե ինչու որեւէ անհաջողություն չի քննարկվում ԱԺ-ի հետ: Որովհետեւ այդ ռազմական գործողությունների թատերաբեմում դա տեղի է ունենում ոչ թե այն պատճառով, որ դու ցանկանում ես դա անել, որ անհաջողության մատնվես, այլ տեղի է ունենում որոշակի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառների  բերումով: Դու ԱԺ-ի հետ քննարկում ես այն, ինչը պլանավորում ես, որ տեղի ունենա, իսկ տվյալ պարագայում պրոցեսները ինչ-ինչ հանգմանքների բերումով տեղի են ունեցել շատ արագ եւ մի պայմաններում, երբ մեր ԶՈՒ գլխավոր շտաբը եւ Արցախի ղեկավարությունը խնդիր է ձեւակերպել , որ անհրաժեշտ է րոպե առաջ կանգնեցնել պրոցեսը»:

Լրագրողը նաեւ կոնկրետ հարց ուղղեց՝ եթե դուք հիմա ընդդիմադիր լինեիք, տանը կնստեի՞ք թե չէ, ինչին Փաշինյանը պատասխանեց. «Ես 2016-ին լինելով ընդդիմադիր պատգամավոր որպես կամավորական մեկնել եմ Լեռնային Ղարաբաղ: Հետո իրադարձությունների ընթացքից ոչ այդքան  գոհ լինելով հանրահավաք չեմ արել: Այո, համեմատելու բաներ չեն, բայց եթե-ով հարցերը լավ հարցեր չեն»:

Ինչ վերաբերում է նրան, որ ընդդիմությունը պատերազմի ողջ ընթացքում առաջարկում էր ստեղծել ռազմաքաղաքական կոմիտե, ինչու չստեղծվեց այն, վարչապետն ասաց. «Իսկ ով պետք է որոշեր, թե ինչ կազմ ունի այդ կոմիտեն, ովքեր են ընդգրկվում այդ կոմիտեում, ինչ լիազորություններ պետք է այն ունենար: Ով պետք է որոշեր, որ այդ կոմիտեն ՀՀ-ում ունի իշխանություն: Ով էր այդ որոշումը կայացնելու: Դա նշանակում է պետական ինստիտուտների վերացում: Իսկ որպեսզի իմանանք, թե այդ կոմիտեն ինչ լիազորություններ ունի, ո՞ր օրենքը բացենք. Սահմանադրության որ հոդվածը նայենք, որ հասկանանք, թե ինչ մարմին է եւ ինչի համար է գործում»:

Անդրադառնալով հարցին, թե ընդդիմախոսներն ասում են, որ ինքը 2,5 տարում չկարողացավ Ռուսաստանի հետ պատշաճ հարաբերություններ ապահովել  եւ ավելին՝Ռուսաստանում Փաշինյանի իշխանությանն ընդունել են որպես հակառուսական, եւ եթե լիներ այլ իշխանություն, ապա ռուսական կողմը այլ որակի եւ արագության օգնություն մեզ ցույց կտար, Փաշինյանն ասաց, որ Ղարաբաղի հարցում Ռուսաստանի Դաշնության ունեցած դիրքորոշումը վերջին 4,5 տարվա ընթացքում ոչ մի փոփոխություն չի կրել։

«Այսօրվա իրողություններում թերեւս կան այդ պատկերացումներին համապատասխանող իրողություններ, մասնավորապես՝ ռուսաստանցի խաղաղապահների ներկայությունը։ Մենք այս տրամաբանությամբ պիտի դիտարկենք հարցը, մենք չենք խոսում Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանությունների միջեւ հարաբերությունների մասին, մենք խոսում ենք Լեռնային Ղարաբաղի հարցում ՌԴ ունեցած դիրքորոշումների մասին»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Դիտարկմանը, թե դրանք երբեմն չե՞ն կապակցվում, վարչապետն ասաց․

«Այս պարագայում կարող եք միանաշանակ համոզված լինել, որ՝ ոչ, որովհետեւ եթե կապակցված լինեին, ապա 2018թ․-ի մայիսից հետո այդ դիրքորոշումը փոփոխություն կկրեր եւ կտարբերվեր 2018թ․-ի մայիսից  առաջ առկա դիրքորոշումից, բայց դրանք փոփոխություն չեն կրել։Մյուս կողմից էլ կարող եմ ասել, որ Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանությունների միջեւ եղել են, կան  եւ կլինեն նորմալ աշխատանքային հարաբերություններ»։

Հարցին, թե այս ընթացքում բազում շփումներ է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչպիսի՞նն են հիմա իրենց հարաբերությունները, Նիկոլ Փաշինյանը կարճ պատասխանեց։

«Աշխատանքային, շատ լավ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ