News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը մամուլի հրապարակումներից է տեղեկացել, որ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանն ու պատգամավոր Հայկ Սարգսյանը երեկ ուշ գիշերին գնացել են Վարդան Աթաբեկյանի տուն, ով ավելի վաղ հայտարարել էր, որ խմբակցությունից դուրս է գալիս, և իր գործունեությունը շարունակելու է որպես անկախ պատգամավոր։

«Չեմ խոսել նրանցից ոչ մեկի, որ հասկանամ՝ նպատակը ո՞րն էր գնալու, միգուցե որպես խմբակցության քարտուղար է գնացել, որպեսզի հասկանա՝ պատճառն ինչն է, կամ  այլ պատճառ կա։ Եթե գնացել են հաշիվ պահանջելու՝ շատ տգեղ երևույթ է, եթե գնացել են խմբակցությունից դուրս գալու պատճառները հասկանալ, ապա  սա նորմալ է, դրա համար էլ ես ենթադրություններով չեմ խոսելու, պիտի հասկանամ՝ պատճառը որն է, իսկ ես  չեմ ուզում հիմա ժամանակ տրամադրել մի բանին, որովհետև երկրում կան լուրջ խնդիրներ, որոնցով ես զբաղվում եմ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սոֆյա Հովսեփյանը։

Մեր հարցին, թե ստեղծված իրավիճակում իր՝ խմբակցությունից դուրս գալու հիմքեր տեսնո՞ւմ է, իշխող ուժի պատգամավորն ասաց․

«Հիմք, իհարկե, կա։ Հիմքը հայտնի փաստաթուղթն ու երևույթն է, բայց ես ուզում եմ հասկանալ՝ շարունակելո՞ւ եմ ծառայել պետությանն ու պետության խնդիրներին, թե՞ ոչ։ Իհարկե, խմբակցությունից դուրս գալ կամ չգալը չի փոխի այդ երևույթը, բայց հիմա դա՞ է առաջնահերթ խնդիրը, թե՞ շարունակել ստեղծված իրավիճակում արցախցիների տեղափոխման, տեղավորման և մնացյալ հարցերի լուծումները գտնել»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ