News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 19
Տեսնել լրահոսը

Մենք պարտավոր ենք հստակ դիրքորոշում ունենալ Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ, առաջին հերթին` ելնելով մեր արժեքներից եւ շահերից, եւ չթաքնվել դիվանագիտության ձայնի հետեւում:

Այս մասին Ֆրանսիայի Սենատում նոյեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի ճանաչման բանաձեւի քննարկումների ժամանակ հայտարարել է «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրունո Ռետայոն: «Էրդողանի Թուրքիան ակտիվորեն ներգրավված է ղարաբաղյան հակամարտության մեջ, իրականացնում է էքսպանսիոնիստական, իսլամիստական քաղաքականություն: Այս ռեժիմն է, որ զինում է Ադրբեջանը եւ նաեւ հակամարտություններ հրահրում Լիբիայից մինչեւ Կովկաս: Սա հակասում է մեր շահերին եւ սպառնում է Եվրոպային:

Հասկանալի է, որ Էրդողանը ճանաչում է միայն ուժը, պատժամիջոցները եւ կոշտ գործողությունները: Մեր շահերը ոտնահարվել են Ղարաբաղում, քանի որ այնտեղ օգտագործվել են արգելված զենքեր, այդ թվում՝ խաղաղ բնակչության դեմ: Մենք պահանջում ենք միջազգային հետաքննություն, մենք պահանջում ենք պաշտպանել մշակութային եւ պատմական ժառանգությունը այս հողի վրա: Ալիեւը բոլոր հայերին շներ է անվանում: Ինչպե՞ս պետք է արձագանքենք դրան: Դավաճանել Հայաստանին, նշանակում է դավաճանել ինքներս մեզ:

Մանուշյանը, Ազնավուրը եւ այլոք ցույց են տվել, թե ինչպես պետք է սիրել Ֆրանսիան, նրանք ցույց են տվել, թե ինչպես կարող ես լինել 100%-անոց ֆրանսիացի եւ սիրել քո պատմական հայրենիքը: Ֆրանսիան առաջիններից մեկն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այսօր Ֆրանսիայի Սենատը կարող է առաջինը ճանաչել Ղարաբաղի անկախությունը»,- ընդգծել է սենատորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ