News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորացրել իր ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինին ներելու մասին, որն իրեն մեղավոր էր ճանաչել 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններին ռուսական միջամտության հետաքննության ժամանակ ՀԴԲ գործակալներին կեղծ ցուցմունքներ տալու մեջ, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։

Պաշտոնաթող գեներալ Ֆլինն իրեն մեղավոր էր ճանաչել ՀԴԲ գործակալներին կեղծ ցուցմունքներ տալու մեջ, որոնք նրան հարցեր էին տալիս ԱՄՆ-ում ՌԴ նախկին դեսպանի հետ իր շփումներիր մասին, որոնք նախորդել էին  2017 թվականի հունվարին Թրամփի երդմնակալությունը եւ տեղի էին ունեցել մի քանի շաբաթվա ընթացքում։

Այդ ժամանակից Ֆլինը փորձել է հրաժարվել սեփական մեղքն ընդունելուց՝ պնդելով, թե դատախազությունը խախտել է իր իրավունքները եւ խաբեությամբ իր հետ համաձայնագիր է կնքել մեղքն ընդունելու մասին։ Ֆլինի դատավճռի կայացման օրը մի քանի անգամ հետաձգվել է։

«Ինձ համար մեծ պատիվ է հայտարարել, որ գեներալ Մայքլ Ֆլինն ամբողջությամբ ներվել է։ Շնորհավորում ենք (գեներալ Ֆլինին) եւ հրա հրաշալի ընտանիքին։ Վստահ եմ, որ դուք հիմա կնշեք իրավամբ ֆանտաստիկ Գոհաբանության տոն»,- նախագահը իր թվիթերյան էջում այսպես է մեկնաբանել Ֆլինի ներումը Գոհաբանության օրվա նախօրեին։

Պաշտոնը ստանձնելու պահից նախագահն արդեն մի քանի մարդկանց ներել է, ներառյալ Աֆղանստանում ռազմական հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող զինծառայողների եւ Արիզոնայի նախկին շերիֆ Ջո Արպայոյին, որը անօրինական միգրացիայի դեմ չափազանց կոշտ պայքարի կողմնակիցներից մեկն է։

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին անմիջապես հանդես է եկել հայտարարությամբ՝ նախագահ Թրամփի գործողություններն անվանելով «լուրջ կոռուպցիայի ակտ եւ իշխանության լկտի չարաշահում»։

«Ցավոք, այդ ներումը եւս մեկ ապացույց է, որ Թրամփը նախատեսում է պաշտոնում գտնվելու վերջին օրերն օգտագործել իր ձախողված նախագահությունից հետո օրենքի գերակայությունը խափանելու համար»,- ասել է Փելոսին։

Ֆլինը Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում հասցրել էր աշխատել ընդամենը 24 օր, որից հետո նախագահը նրան հեռացրել էր այն պատճառով, որ Ֆլինը փոխնախագահ Մայք Փենսի հետ զրույցում խաբել էր Սերգեյ Կիսլյակի հետ իր շփումների մասին, որն այդ ժամանակ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանն էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ