News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 21
USD
519.19
EUR
629.57
RUB
7.08
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Եթե չաղաղակենք, մենք կկորցնենք գերի ընկած տղաներին, և զոհված զինծառայողների դիերը պետք է հասնեն իրենց հարազատներին: Այս մասին այսօր Շառլ Ազնավուրի հրապարակում ակցիայի ժամանակ ասաց դերասան Հրանտ Թոխատյանը:

«Ունենք շատ ու շատ գերիներ և ունենք կենդանի զինվորներ, որոնք գտնվում են թշնամու տարածքում, պետք է դիմենք այն մարդկանց, որոնք կարող են այդ տղաներին վերադարձնել տուն, քանի դեռ ժամանակ կա, եթե անցնի ժամանակ, արդեն ուշ կլինի: Դիմում եմ արվեստագետներին՝  դիմեք այն կոլեգաներին, որոնք գտնվում են արտերկրում, թող իրենք ևս դիմեն իրենց Կառավարությանը և ՄԻՊ-ին, Կարմիր Խաչին, բոլոր այն կազմակերպություններին, որոնք կարող են օգնել: Այո, ի սկզբանե սխալ է, որ հայտարարության մեջ ժամկետներ նշված չեն, թե գերիները և դիերը, երբ կվերադարձվեն: Արված է այդ ամոթալի սխալը, որն այսօր պետք է ուղղել, ընդհուպ մինչև իսկ պայման դնելով, որ կդադարեցնեմ տարածքների վերադարձի գործընթացը, մինչև չվերադարձվեն գերեվարված տղաները տուն: Գոնե աշխարհի առաջ մեր ճակատը փորձենք պարզ պահել և պահանջել, որ մինչև մեր երեխաները չհասնեն տուն, ոչ մի սանտիմետր մեր հողից, հետո կկատարենք ստորագրված պայմանագրի պահանջը»,- նշեց նա:

Հրանտ Թոխատյանը նշեց, որ տեղեկություն կա, որ Ադրբեջանը ցանկանում է վաճառել մեր գերիներին, վաճառել գերության, դա ամենավտանգավոր բանն է, որ կարող է լինել մեր տղաների հետ. «Նորից եմ խնդրում՝ բարձրացնենք մեր ձայնն էլ ավելի ինտենսիվ, որքան մեր բողոքը գնա միջազգային ատյաններ, այնքան մեկ վայրկյան առաջ կկարողանանք լուծել մեր տղաների գործը: Ինձ հետաքրքիր չէ՝ ինչ է որոշելու կառավարությունը, որն այժմ պարալիզացված է, կամ քաղաքական կուսակցությունները, գոնե մեկ անգամ, բոլորը միահամուռ իրար կողք կանգնեն: Մենք պետք է փորձենք մեր ձայնը դարձնել լսելի աշխարհով մեկ, եթե միանանք, ամեն իչ կստացվի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ