News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հունաստանի ԱԳ նախարար Նիքոս Դենդիասը մեղադրել է Գերմանիային ԵՄ-ում առաջնորդության դերի կորստի մեջ Թուրքիայի դեմ զենքի էմբորգո սահմանելու մասին Աթենքի խնդրանքը մերժելուց հետո, գրում է Politico-ն:

«Ես իսկապես չեմ հասկանում Գերմանիայի ցանկության բացակայությունը կիրառել իր տնտեսության հսկայական ուժը՝ ակնհայտորեն հասկացնելով երկրներին, որ նրանք պետք է ենթարկվեն միջազգային իրավունքին»,-ասել է Դենդիասը պարբերականին տված հարցազրույցում:

Ավելի վաղ Հունաստանը դիմել էր եվրոպական գործընկերներին՝ խնդրելով դադարեցնել Թուրքիային զենքի վաճառքը: Աթենքում հայտարարել են, որ այդպիսի զենքը կարող է օգտագործվել ընդդեմ ԵՄ անդամ երկրների՝ Հունաստանի եւ Կիպրոսի տարածաշրջանային ջրերում իրավիճակի էսկալացիայի դեպքում:

«Ես հասկանում եմ ֆինանսական հարցը, սակայն համոզված եմ, որ Գերմանիան նաեւ հաշվի է առնում հարձակողական զենքի վաճառքի հսկայական հակասությունը երկրին, որը սպառնում է ԵՄ երկու երկրների խաղաղությանն ու կայունությանը»,-ասել է Հունաստանի ԱԳ նախարարը:

Դենդիասը հավելել է, որ չի հասկանում՝ ինչու Հունաստանը պետք է վերհանի այդ հարցը Բեռլինի հետ, քանի որ Գերմանիան ինքը պետք է գիտակցի, որ դա համատեղելի չէ Եվրոպայում իր դերի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ