News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Փարիզի դատախազությունը պահանջել է կալանավորել չորս ոստիկաններից երեքին, որոնք մասնակցել են սեւամորթ պրոդյուսեր Միշել Ցեքլերին ծեծելու մեջ, կիրակի հայտարարել է քաղաքի դատախազ Ռեմի Էյթսը մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նա պարզաբանել է, որ այդպիսի միջոցը պահանջվում է գործի մասնակիցների միջեւ խորհրդակցություններից եւ վկաների վրա հնարավոր ճնշումներից խուսափելու համար: Ոստիկանության չորրորդ աշխատակիցը, որը մեղադրվում է նրանում, որ պրոդյուսերի ստուդիայի ուղղությամբ նետել է արցունքաբեր գազ, գտնվում է դատական հսկողության ներքո:

Էյթսը նաեւ հայտնել է, որ այդ դեպքի շուրջ առանձին հետաքննություններ է անցկացնում քննչական մարմինը: Դատախազը նշել է, որ ոստիկանները խոստովանել են, որ Ցեքլերի նկատմամբ բռնություն է գործադրվել, սակայն նրանք հերքել են ռասիստական բնույթի հայտարարությունների վերաբերյալ մեղադրանքները:

Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ին։ Սևամորթ տղամարդն առանց դիմակի զբոսնելիս է եղել այն թաղամասում, որտեղ իր ստուդիան է։ Տեսնելով ոստիկանական մեքենան նա փորձել է թաքնվել իրավապահներից ստուդիայում, որպեսզի խուսափի առանց դիմակի դուրս գալու համար սահմանված տուգանքից, սակայն ոստիկանները հետևել են նրան և բերման են ենթարկել։

Տուժածի խոսքով՝ նրանք ներխուժել են ստուդիա և սկսել են ծեծել իրեն ու ռասսայական պատկանելությունը վիրավորող հայհոյանքներ հնչեցնել։ Միջադեպը տեսանկարահանվել է և հայտնվել համացանցում, որից հետո տուժածը բողոք է ներկայացրել ոստիկանական գործողությունների դեմ։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել է ոստիկանների կողմից սեւամորթ ֆրանսիացուն ծեծելու փաստը եւ պահանջել կառավարությունից առաջարկներ ներկայացնել բնակչության շրջանում իրավապահ մարմինների նկատմամբ վստահությունը բարձրացնելու մասին: Կիրակի հայտնի է դարձել, որ Ելիսեյան պալատի ներկայացուցիչները կապ են հաստատել տուժած պրոդյուսերի հետ նրա առողջության մասին տեղեկանալու համար, եւ դարձյալ հայտնել են Ֆրանսիայի առաջնորդի կողմից աջակցության մասին:

Սկանդալը տեղի է ունեցել Ֆրանսիայի խորհրդարանում «Գլոբալ անվտանգության մասին» օրինագիծը քննարկելու ժամանակ: Լրագրողների եւ մի շարք քաղաքական գործիչների կողմից քննադատության հիմնական պատճառը դրույթն էր, որն արգելում էր տարածել լուսանկարներ եւ տեսանյութեր ծառայության ժամանակ ոստիկանների եւ ժանդարմների մասնակցությամբ՝ նպատակ ունենալով բացահայտել նրանց անձն ու կոչ անել նրանց նկատմամբ բռնություն գործադրել: Երկրում բարձրացել էր բողոքի ալիք այդ հոդվածի դեմ: Ցույցերի վերջին սերիան, որն ուղեկվել էր անկարգություններով եւ ոստիկանության ու ցուցարարների միջեւ բախումներով, անցկացվել է շաբաթ Ֆրանսիայի 70 քաղաքներում՝ հավաքելով ընդհանուր առմամբ 133 հազար մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ