News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրի հետևանքով Արցախի բյուջե ամենամեծ հարկային մուտքեր ապահովող Դրմբոնի ստորգետնյա և Կաշենի բաց բազմամետաղային հանքավայրեր շահագործող «Բեյզ Մեթըլս» ընկերությունը լուրջ խնդրի առաջ է կանգնած։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ՀՅԴ տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Բանն այն է, որ ընկերությունն իր արտադրական գործունեության համար անհրաժեշտ ջուրը ստանում էր Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա գյուղից, որը համաձայնագրով՝ 6 այլ գյուղերի հետ հանձնվել է Ադրբեջանին։

Պարսյանի խոսքով՝ թեև ընկերությունը գյուղից հանել է իր պոմպակայանները, սակայն ներկա պահին ջրի այլընտրանքային աղբյուր չկա։

«Եթե Արցախի իշխանությունները չբանակցեն ադրբեջանական կողմի հետ և չվերականգնեն այս ջրամատակարարումը, ապա այս հանքավայրերի հետագա շահագործումը կդրվի կասկածի տակ։ Իսկ այլ տեղից ջուր բերելը ենթադրում է լրացուցիչ ծախսեր և ժամանակ՝ մոտ 7-8 ամիս»,–ասաց նա։

Տնտեսագետն ընդգծեց, որ ներկա պահին Արցախի տնտեսության թիվ մեկ խնդիրը պետք է լինի այս հանքավայրերի շահագործումն ապահովելը։

«Արցախի ամենախոշոր հարկ վճարող ընկերությունը «Վալլեքս Գրուպ» ՓԲԸ–ն է, որի խմբի մեջ մտնող «Բեյզ Մեթըլս» ընկերությունը Արցախում շահագործում է Դրմբոնի ստորգետնյա և Կաշենի բաց բազմամետաղային հանքավայրերը: 2019–ին այս ընկերությունը վճարել է 18,7 մլրդ դրամի հարկ, որը կազմում է Արցախի հարկային եկամուտների շուրջ 32 տոկոսը, այսինքն այս ընկերության գործունեության դադարը կարող է Արցախի բյուջեի մեկ երրորդով կրճատման պատճառը դառնալ։ Բացի այդ, այս ընկերությունն ապահովում է երկրից արտահանման 60 տոկոսը և ունի շուրջ 1400 աշխատատեղ»,–ասաց նա։

Տնտեսագետը նաև տեղեկացրեց, որ համաձայնագրի արդյունքում՝ Արցախում շահագործման թույլտվություն ունեցող 15 մետաղական հանքավայրերից 13–ն անցել է Ադրբեջանի տիրապետության տակ, ինչը մեծ հարված է հասցնելու Արցախի տնտեսությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ