News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մենք A կետից B կետը պիտի գնայինք, բայց չի նշվել, թե B կետը որտեղ է։ Գնացել ենք ու ընկել շրջափակման մեջ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Էջմիածնի զորամասի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Կատանյանը,  ում հարազատ եղբայրն ու ընկերները անհետ կորել են։

«Ինձ մի կերպ է հաջողվել դուրս գալ շրջափակումից։ Մենք՝ 12 հոգիս հրամանատար չենք ունեցել, իսկ սարի հետեւում ունեցել ենք գեներալ իր անձնակազմով, որը իր զորքը չի մտցրել։ Օգնություն էլ ենք ուզել, չի եկել։ Մենք շրջափակումից դուրս ենք եկել 5 հոգով, հետո 3 հոգի քիմիկոսներն են դուրս եկել, իսկ հաջորդ օրը նոր իրենց հրամանատարն է դուրս եկել, ինքը մարտի մեջ է մնացել, չէր կարողանում դուրս գալ, մարդը մեղք չունի, կոնկրետ էս գործողությանը ուղարկել է գեներալ Անդրանիկ Մակարյանը։ Սա էլ դեմքս, ինձ լավ հիշեք, շտաբում  ինձ տեսել են»,- դիմակը երեսից իջեցնելով ասաց Դավիթը։

Նա պատրաստ է կրկին գնալ նույն տարածք, որպեսզի հարազատներին որոնի, սակայն մի պահանջ ունի։

«Եթե իրենք ինձ խոսք կտան, որ իմ դիակը հետ կբերեն, տուն կհասցնեն, ես տղերքի համար նորից կմտնեմ»,- ասաց Դավիթը։

Անհետ կորած զինվորների հարազատները պահանջում են, որպեսզի ամեն ինչ արվի նրանց գտնելու համար, անգամ  պատրաստ են սեփական միջոցներով գնալ, եւ որոնել, միայն, թե թույլատրեն։ Ըստ նրանց՝ իրենց հարազատները ի սկզբանե գնացել են Կապան, սակայն հետո Զանգելանում են հայտնվել։

Զինվորների հարազատների մոտեցավ Էջմիածնի զորամասի շտաբի պետ կապիան Կամո Մալխասյանը, նա փոխանցեց․

«Մեզանից հասանելիք ինչ-որ կա, մենք ամեն ինչ արել ենք, բոլոր տվյալները ներկայացված է հանձնաժողովի  նախագահին։ Այսօր էլ նախարարից տեղեկություն կա, որ այսօր կամ վաղը Զանգելանի հատվածում աշխատանքներ են իրականացվելու»։

«Սուտ ես ասում, առաջին օրվանից նույն բանն են ասում»,- կապիտանի ելույթին արձագանքեցին անհետ կորած զինվորների հարազատները։

«Աշխատելու է Կարմի Խաչը Պաշտպանության նախարարության անձնակազմի հետ»,- հավելեց կապիտանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ