News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այսօրվանից ուժի մեջ են մտնում երաշխավորված ավանդների նոր սահմանաչափերը:

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդները երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում իրականացված փոփոխությունների համաձայն՝ դեկտեմբերի 1-ից սահմանվելու են երաշխավորված ավանդների հետևյալ չափերը՝

Միայն դրամային ավանդի դեպքում` 16 միլիոն   դրամ՝ նախկին 10 միլիոն դրամի փոխարեն:

Միայն արտարժութային ավանդի դեպքում` 7   միլիոն   դրամ՝ նախկին 5   միլիոն   դրամի փոխարեն:

Եթե ունեք միաժամանակ և՛ դրամային, և՛ արտարժութային ավանդներ, և դրամային ավանդի չափը 7 միլիոն դրամից ավելի է, ապա երաշխավորվելու է միայն դրամային ավանդը՝ մինչև 16 միլիոն ՀՀ դրամի չափով:

Եթե ունեք միաժամանակ դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և Ձեր դրամային ավանդի գումարը 7 միլիոն դրամից պակաս է, ապա երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը՝ 7 միլիոն ՀՀ դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:

Սույն սահմանաչափերն ուժի մեջ են մտնում 2020 թվականի դեկտեմբերի 1-ից և տարածվում նաև ուժի մեջ մտնելու պահին գործող ավանդային պայմանագրերի վրա:

Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին օրենքի նպատակն է՝ նպաստել ՀՀ բանկային համակարգի հուսալիության բարձրացմանը և ապահովել ավանդատուների շահերի պաշտպանությունը:

Ծանոթագրություն.

Նույն բանկում ունեցած ձեր բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ, և բոլոր արտարժութային ավանդները՝ մեկ ավանդ: Եթե ունեք ավանդներ ՀՀ տարածքում գործող մի քանի բանկերում, ապա դրանք երաշխավորվում են յուրաքանչյուր բանկում`առավելագույն սահմանաչափով։

Ավանդների հատուցման երաշխավորողն է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Նման սեղմ ժամկետում տեղաբաշխման ավարտը վկայում է Բանկի առաջարկած ներդրումային պրոդուկտների, արժեթղթերի նկատմամբ բարձր պահանջարկի մասին...
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
CCF-ի ընթացքում հնարավորություն կունենաք առավել մանրամասն ծանոթանալու IDBank-ի IDream ծրագրի հետ և անգամ դիմելու առաջիկա IDream 11-ին մասնակցելու համար...
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
Բանկը նպատակ ունի ապագայում զարգացնել Fspace-ն՝ ավելացնելով նոր հնարավորություններ...
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Սա հիանալի հնարավորություն է ներկայանալու որպես գործատու, հավաքագրելու հետաքրքրվածության հայտեր երիտասարդ մասնագետներից...
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
Ամենաշատ