News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովը մշակել է Ջոզեֆ Բայդենի վարչակազմի օրոք ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերագործարկման ռազմավարություն 4 հիմնական ուղղություններով՝ համավարակ, կլիմա, առեւտուր եւ ժողովրդավարության արեւմտյան մոդելի առաջմղում։ Այս մասին նշված է այսօր Եվրահանձնաժողովի տարածած՝ ԱՄՆ-ում իշխանության փոփոխությունից հետո այդ երկրի հետ հարաբերությունների վերաբերյալ նոր ռազմավարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ 

«Եվրահանձնաժողովը եւ ԵՄ արտաքին քաղաքականության ծառայությունը ներկայացրել են նոր անդրատլանտյան ռազմավարության վերաբերյալ առաջարկ։ Ջոզեֆ Բայդենի եւ Քամալա Հարիսի հաղթանակը ավելի վստահ ու գուծունակ Եվրամիության հետ միասին նոր տնտեսական եւ աշխարհաքաղաքական իրողության մեջ եզակի հնարավորություն է, որը սերունդը մեկ անգամ է ներկայանում, նոր անդրատլանտյան հարաբերությունների ձեւավորման համար»,- նշված է հայտարարության մեջ։

Եվրամիությունը ԱՄՆ-ի հետ համագործակցություն կփնտրի աշխարհում արեւմտյան ժողովրդավարությունն առաջ մղելու համար, ինչպես նաեւ Ռուսաստանին հակազդելու եւ Բելառուսում իշխանության փոխանցմանն աջակցելու համար։ «ՌԴ-ի նկատմամբ անդրատլանտյան համագործակցությունը շարունակում է առանցքային մնալ՝ մասնավորապես այն հարցում, որը վերաբերում է միջազգային իրավունքի պահպանմանը։ Սա ներառում է մեր արեւելյան գործընկերների տարածքային ամբողջականության եւ էներգաանվտանգության պաշտպանությունը,- նշված է հայտարարության մեջ։ - Ուկրաինան առաջնահերթ գործընկեր է, որտեղ ԱՄՆ աջակցությունը կենսական կարեւորություն ունի անվտանգության ամրապնդման եւ բարեփոխումների համատեղ հավակնոտ ծրագրի համար։ Բելառուսում մենք պատրաստ ենք ակտիվացնել աջակցությունը իշխանության խաղաղ ժողովրդավարական փոխանցմանը»։

Դրանից բացի, «ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն ամբողջ աշխարհում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված հիմնարար շահեր ունեն», նշված է փաստաթղթում։ «Մենք ողջունում ենք նորընտիր նախագահ [Ջոզեֆ] Բայդենի առաջարկը ժողովրդավարության հարցերով գագաթնաժողով անցկացնելու մասին՝ այն ժամանակ, երբ համավարակը հանգեցրել է նրան, որ ժողովրդավարությունը, ազատությունները եւ արժեքները հայտնվել են մեծ ճնշման տակ»,- շեշտել է ԵՀ-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ