News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության հետեւանքներից մահացած մարդկանց թիվը անցած օրվա ընթացքում գերազանցել է պիկային ցուցանիշները, որ սահմանվել էին այս տարվա գարնանը, հայտնում է The New York Times-ը։

Պարբերականի տեղեկություններով՝ անցած օրվա ընթացքում COVID-19-ի առաջացրած բարդությունների հետեւանքով Միացյալ Նահանգներում մահացել է 2 760 մարդ։ Այսպիսով՝ այս տարվա ապրիլի 15-ին սահմանված հակառեկորդը թարմացվել է, երբ ԱՄՆ-ում 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի հետեւանքով մահացել էր 2 752 մարդ։

Իսկ ավելի վաղ պարբերականը հայտնել էր, որ չորեքշաբթի համավարակը սկսվելուց հետո առաջին անգամ ամերիկյան հիվանդանոցներում հաստատված COVID-19-ով պացիենտների թիվը անցել է 100 հազարից։ Նրանցից գրեթե 20 հազարը վերակենդանացման բաժանմունքներում է։

Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով, որը հաշվարկները կատարում է միջազգային կազմակերպությունների, դաշնային եւ տեղական իշխանությունների տեղեկությունների հիման վրա, ԱՄՆ-ում գրանցվել է վարակման ավելի քան 13,9 մլն դեպք, մահացել է 273 316 մարդ։ Երկու ցուցանիշով էլ երկիրն աշխարհում առաջին տեղում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ