News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սյունիքի, Գեղարքունիքի մարզի տարբեր սահմանամերձ համայնքներից պարբերաբար ահազանգում են ադրբեջանցիների տարաբնույթ սադրանքների մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Սյունիքի, Գեղարքունիքի մարզի տարբեր սահմանամերձ համայնքներից պարբերաբար ահազանգում են ադրբեջանցիների տարաբնույթ սադրանքների մասին։

Ակնհայտ է, որ նոր իրողություններով պայմանավորված, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մի շարք համայնքներ ինքնաբերաբար սահմանամերձ համայնքի կարգավիճակ են ստացել, որոշ հատվածներում խնդիրներ են առաջացել մեր ենթակառուցվածքների անվտանգ շահագործման հետ։

Զինված ուժերի՝ սահմանային պահպանություն/պաշտպանություն իրականացնելուն զուգահեռ ակնհայտորեն խնդիր կա այդ համայնքներում լրացուցիչ միջոցառումներ իրականացնելու եւ բնակիչների անվտանգությունն ապահովելու համար։

ՀՀ ոստիկանապետը սահմանամերձ համայնքներում ոստիկանական հսկողությունն ուժեղացնելու փոխարեն Նիկոլ Փաշինյանի քմահաճույքներն է կատարում։

Արդեն քանի անգամ է այս ու նմանատիպ հարցեր են բարձրաձայնվում, սակայն ոստիկանապետն արհամարհելով քաղաքացիների անվտանգության հետ կապված հարցերը, ոստիկանական ուժերը բացառապես Նիկոլ Փաշինյանի առանձնատան ու աշխատավայրի պաշտպանության համար է կիրառում։

Մեկումեջ էլ՝ ապօրինաբար Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներին բերման ենթարկում։

Ուզում եմ հասկանալ, արդյո՞ք հասկանալու հետ կապված խնդիրներ ունեն ոստիկանությունում, թե՞ Նիկոլ Փաշինյանի դավաճանության քողարկումն ավելի կարեւոր է, քան մեր սահմանամերձ համայնքների բնակիչների ավտանգությունը։

Արդյո՞ք ոստիկանապետը գիտակցում է իր քայլերի վտանգավորության աստիճանն ու դրա հետեւանքները»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ