Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ փոխանակել ռազմագերիներին «բոլորը բոլորին» սկզբունքով եւ Բաքվի նման դիրքորոշման հույս ունի: Այս մասին Մոսկվայում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Արա Այվազյանը:
«Մարդասիրական հարցերի համատեքստում առաջնահերթ է ռազմագերիների եւ ձերբակալվածների անհապաղ եւ անվերապահ փոխանակումը: Մենք պատրաստակամություն ենք հայտնում փոխանակում անցկացնել «բոլորը բոլորին» սկզբունքով եւ ակնկալում ենք, որ ադրբեջանական կողմը չի խափանի գործընթացը»,-նշել է նա: