News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բաքվի զորահանդեսի սիմվոլիզմը խորը քաղաքական չափում ունի: Արեւելագիտական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Վլադիմիր Ավատկովը նշում է, որ կառուցվում է միջազգային հարաբերությունների նոր խնդրահարույց հանգույցի առանցքը: Բաքվում համատեղ զորահանդեսը, առաջին հերթին, ցույց է տալիս տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության ընդլայնումը: Անկարան ոչ միայն դիվանագիտական, այլ նաեւ ռազմական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանի Ղարաբաղյան հակամարտությունում, հաղորդում է Life-ը:

«Ավելին, Իսրայելի հետախուզությունում հայտարարել են, որ Ադրբեջանն իրենց համար ռազմավարական գործընկեր է: Ավելի վաղ ԶԼՄ-ներում բազմիցս տեղեկություններ են տարածվել այն մասին, որ «Մոսադը» օգտվում է Բաքվի հետ կապերից Իրանին հետեւելու համար: Թեհրանում «միջուկային ռումբի հայր» Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունից հետո հայտարարել են իսրայելական հետքի մասին, իսկ երեկ այնտեղ ձերբակալել են մահափորձի կազմակերպիչներին: Իրանի ղեկավարությունը խոստանում է «արժանի պատասխան» տալ: Սակայն դեկտեմբերի 8-ին Իսրայելում Ռուսաստանի դեսպանը քննադատեց Իսրայելին՝ հայտարարելով, որ Իսրայելն ապակայունացնում է Մերձավոր Արեւելքում իրավիճակն ավելի շատ, քան Իրանը:

Այսօր Իրանը մեծ դեր ունի տարածաշրջանային եւ համաշխարհային քաղաքականության մեջ: Հակաիրանական ճամբարի ձեւավորում է տեղի ունենում, որտեղ Իսրայելին աստիճանաբար միանում են արաբական երկրները: Այս տարի խաղաղ պայմանագրեր են կնքվել ԱՄԷ-ի, Բահրեյնի եւ Սուդանի հետ: Միջնորդ է հանդիսացել ԱՄՆ-ն: Վաշինգտոնի եւ Թել Ավիվի հետ Անկարայի հարաբերությունները սրվել են: Դրանց անսպասելի լավացման մասին խոսելու կարիք չկա: Սակայն Թուրքիան՝ հետապնդելով սեփական շահերը տարածաշրջանում, հայտնվել է այնտեղ, որտեղ պետք էր ՆԱՏՕ-ի իր գործընկերներին: Փաստացի Մոսկվայի կողմից առաջարկված՝ Մերձավոր Արեւելքի անվտանգության ճարտարապետությունը  բախվում է նոր ռիսկերի: Ղարաբաղի համատեքստում դա նշանակում է նոր խնդրահարույց հանգույցի ձգձգում»:     

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ