News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը


Հայաստանին անհրաժեշտ է վերաձեւավորվել: Խոսքը ոչ միայն արտաքին քաղաքականության, այլ, ընդհանուր առմամբ, պետության մասին է: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ, պետք է մաս-մաս հավաքել շատ պետական ինստիտուտներ... Մեզ մոտ ինստիտուցիոնալացումը վատ վիճակում է: Մենք խոսում ենք բանակի, տնտեսության, ներդրումների, սփյուռքի, գրեթե ամեն ինչի մասին, ներառյալ արտաքին քաղաքականությունը:

Արտաքին քաղաքականությունը կախված է նրանից, թե որ պետությունն է քո թիկունքում: Ամենահանճարեղ դիվանագետը, օրինակ՝ Մոնակոն, եւ ոչ այնքան լավ դիվանագետ ԱՄՆ-ը իրենց թիկունքում ունեն տարբեր ուժեր, գործիքներ եւ այլն: Դիվանագետի թիկունքում պետք է պետություն լինի... Հիմա այդպիսի վերսկսման գործընթաց կլինի: Քանի որ պայմանները նոր են, քանի որ մենք ապրում ենք բոլորովին այլ աշխարհում, ոչ թե այն աշխարհում, որտեղ ապրել ենք մինչեւ սեպտեմբերի 26-ը: Եւ եթե դա տեղի ունենա, կմշակվի բոլորովին նոր արտաքին քաղաքականություն, քանի որ ակնհայտ է, որ անհրաժեշտ է Ռուսաստանի հետ փոխգործակցության նոր ձեւաչափ, քանի որ Ղարաբաղում շատ բաներ հիմա ուղղակիորեն Ռուսաստանն է անում, եւ նրա հետ փոխհարաբերությունների ձեւաչափը պետք է բոլորովին այլ լինի:

Ամերիկայում կարող են շատ լուրջ հնարավորություններ լինել, այնտեղ նույնպես իշխանության վերբեռնում է, եւ այդ գործընթացներին պետք է ուշադիր հետեւել ու ինտեգրվել դրան:

Բոլորովին այլ կերպ կկառուցվեն Եվրոպայի հետ հարաբերությունները: Հայաստանի ու Արցախի նկատմամբ հիմա շատ կարեկցանք կա, Ադրբեջանին համակրում են միայն Թուրքիան ու Պակիստանը... Հայաստանն ավելի շատ հնարավորություններ ունի, ամենացցուն օրինակը Ֆրանսիան է: Եվ սա պետք է մշակել:

Մերձավոր Արեւելքը չափազանց կարեւոր տարածաշրջան է, որը, իմ կարծիքով, թերագնահատվել է դիվանագիտական առումով:

Այս ամենը պետք է անել, կառուցել: Բայց դա պահանջում է կառավարում երկրի ներսում, շատ մեխանիզմներ պետք է վերագործարկվեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ