News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նիկոլ Փաշինյանն ու իր ինքնահավան թիմը ձախողեցին ոչ միայն դատաիրավական բարեփոխումները, այլ պետությունն ընդհանրապես, որից մնացել են բեկորներ։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է ԲԴԽ նախկին անդամ Հայկ Հովհաննիսյանը։ 

«Թշնամին բախում է Սյունիքի դարպասները, առանց մարտի հանձնվում են ռազմավարական բարձունքները, իսկ մենք շարունակում ենք մեզ բաժանել նախկինների ու ներկաների։ Ինձ համար կա վտանգված hայրենիք, որում չկան ներկաներ ու նախկիններ, կան հայ մարդիկ, որոնց ապագան խիստ անորոշ է...

ԲԴԽ առաջին կազմը՝ դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ, դրեց համակարգի անկախության հիմքերը։ Ավաղ, Փաշինյանի հերթական պոպուլիստական դեմարշից հետո պրոֆեսիոնալների մեծ մասը հեռացավ Խորհրդից, իսկ նոր կազմը նախընտրեց բաց առճակատման չգնալ` հարմար պահին ապտակելով Փաշինյանին իր ոչ հետևողական և հակասական վարքագծի ու վիրավորանքների համար: Պետք չի մոռանալ, որ դատավորները ամենանուրբ կերպով զգում են իրավիճակն ու կոնյունկտուրան, հազարավոր անտեսանելի թելերով նրանք կապված են հասարակության և պետական իշխանության հետ։ Այդ իսկ պատճառով փաշինյանական «վիրաբուժական» մեթոդով դատական համակարգում հարցեր լուծելու մոտեցումը ես առաջարկեցի փոխարինել «միկրովիրաբուժական» մեթոդով։ Ինչևիցե, ինչպես ամենուր, այնպես էլ դատական իշխանության հետ կապված հարցերում Փաշինյանը դրսևորվեց որպես անկարող ստախոս, որը պարզապես քաղաքական հաշվեհարդար էր տեսնում Ռոբերտ Քոչարյանի հետ։ Փաշինյանը զոհաբերեց դատական բարեփոխումները Քոչարյանից անձնական վրեժ լուծելու գործին։ Ինչպես ցույց տվեց կյանքը, երկու գործում էլ տապալվեց, սակայն, իհարկե, դատաիրավական բարեփոխումների տապալումը նրան փայլուն կերպով հաջողվեց»,– ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ