Ողջունում ենք ՌԴ նախագահի ակտիվ աջակցությամբ ԼՂ հարցով պայմանավորվածությունների ձեռքբերումը: Այս մասին ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւը:
«Այս տարին մեզ համար բարդ էր: Մենք…կարեկցանքով հետեւում էինք ԱՊՀ առանձին երկրներում իրավիճակին, որտեղ նկատվում էին մարտահրավերներ խաղաղությանն ու անվտանգությանը: Քաղաքական կամքի եւ ժամանակին ընդունված միջոցների շնորհիվ իրադարձությունների զարգացումը հաջողվեց վերադարձնել նորմալ հուն: Ողջունում ենք ՌԴ նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի ակտիվ աջակցությամբ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունների ձեռքբերումը: Հակամարտության կարեւոր լուծում է գտնվել՝ ՄԱԿ-ի բանաձեւերի եւ ընդունված փաստաթղթերին համապատասխան: Այն մեծ նշանակություն ունի ԱՊՀ ողջ տարածքում կայունության եւ կայուն զարգացման ապահովման համար»,-ասել է Ուզբեկստանի նախագահը: