Սլովակիայի վարչապետ Իգոր Մատովիչը վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով aktuality.sk պարբերականը:
Մատովիչը կորոնավիրուսի ախտորոշման թեստ էր հանձնել, որի արդյունքը դրական էր: Քաղաքական գործիչը, ըստ պարբերականի, պետք է տանը ինքնամեկուսանա:
Կորոնավիրուսի ախտորոշման թեստի դրական արդյունք էին ստացել նաեւ երկրի գյուղատնտեսության նախարար Յան Միչովսկին եւ շրջակա միջավայրի նախարար Յան Բուդայը: Նրանք աշխատում են տնից եւ հեռակա ռեժիմով մասնակցում են նաեւ Սլովակիայի կառավարության նիստերին: