Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը տեսակետ է հայտնել, որ մարդկությունը հնարավորություն ունի COVID-19 կորոնավիրուսի համավարակը, որպես այդպիսին, կասեցնելու արդեն 2021 թվականին, փոխանցում է «ՄԿ»-ն:
Ընդ որում՝ Վույնովիչը շեշտել է, որ աշխարհն, ամենայն հավանականությամբ, կորոնավիրուսից դեռեւս երկար ժամանակ ամբողջությամբ չի ազատվի:
«Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում ԱՀԿ ներկայացուցիչը նաեւ ենթադրել է, որ այս պահին մշակվող պատվաստանյութերը արդյունավետությունը չեն կորցնի կրոնավիրուսի մուտացիաների դեպքում: