News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Forbes ամսագիրը նշել է առողջապահության ոլորտից 50 ձեռնարկատերերի անունները, ովքեր կարողացել են կարողություն վաստակել պանդեմիայի հաշվին: Նրանց մեծ մասը բնակվում է Չինաստանում, որտեղից տարածվել է կորոնավիրուսի պանդեմիան:

Forbes-ի ցուցակում հայտնված գործարարները կարողությունը վաստակել են պատվաստանյութերի մշակմամբ եւ բժշկական սարքավորումների մատակարարմամբ զբաղվող ընկերությունների բաժնետոմսերի աճի շնորհիվ: Նոր միլիարդատերերի թվում է BioNTech գերմանական կենսատեխնոլոգիական ընկերության գործադիր տնօրեն Ուգուր Շահինը: Նրա ղեկավարած ընկերությունն ամերիկյան Pfizer-ի հետ արդյունավետ պատվաստանյութ է մշակել: Տարեսկզբից ընկերության բաժնետոմսերն աճել են 160 տոկոսով, իսկ Շահինի կարողությունն ավելացել է 17 տոկոսով՝ մինչեւ 4,2 մլրդ դոլար:

Forbes-ի ցուցակում է նաեւ ամերիկյան Moderna ընկերության ղեկավար Ստեֆան Բանսելը, որը եւս արդյունավետ պատվաստանյութ է մշակել: Տարեսկզբից ընկերության արժեթղթերի արժեքն աճել է ավելի քան 550 տոկոսով: Բանսելի կարողությունը կազմել է 4,1 մլրդ դոլար: Բացի այդ, պարբերականը ցուցակում է ներառել Shenzhen Kangtai Biological Products ընկերության ղեկավարի նախկին կնոջը՝ Յուան Լիպինին: Ամուսնալուծությունից հետո կինը ստացել է բաժնետոմսերի 24 տոկոսը: Յուանի կարողությունը կազմել է 41, մլրդ դոլար:

Պանդեմիայի հաշվին կարողություն վաստակած ձեռնարկատերերի թվում են նաեւ Contec Medical Systems-ի ղեկավար Հու Կունը, կանադական AbCellera-ի ղեկավար Կառլ Հանսենը:

Բացի այդ, ցուցակում են Moderna-ի համահիմնադիր Տիմոտի Սպրինգերը եւ իտալական որը Stevanato ընկերության ղեկավար Սերժիո Ստեվանատոն: Ենթադրաբար, հենց Stevanato-ն կմատակարարի կորոնավիրուսի դեմ ավելի քան 40 պատվաստանյութ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ