News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Քաղաքագետ Գեղամ Նազարյանը, ում որդին Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում անհետ կորած է համարվում, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի՝ ԱԽՔ Արմեն Գրիգորյանին հասցեագրված նամակի հրապարակմանը, որով նա փաստացի զգուշացրել էր պատերազմի մասին։

«Երեք ամիս է գիշերը չեմ քնում, երեք ամիս գիշերը չեն կարողանում քնել տասնյակ հազարավոր մեր այլ հայրենակիցներ: Երեք ամիս չենք կարողանում մեզ ներել, որ չկարողացանք կանխել այս աղետը: Իսկ հիմա, երբ Միքայել Մինասյանը հրապարակեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի նամակը ՀՀ ԱԽ գլխավոր քարտուղարին, հասկացանք, որ դեռ երկար չենք կարողանալու քնել:

Արյունալի, ողբերգական, աղետալի պատերազմից չորս շաբաթ առաջ ՀԱՊԿ-ից ամենաբարձր մակարդակով զգուշացրել են պատերազմի մասին, ավելին, հուշել, թե ինչ պետք է անել աղետից խուսափելու համար:

Զգուշացրել են, իսկ Նիկոլը փաստորեն ոչ միայն չի լսել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հունիսյան հորդորները, այլեւ արհամարհել է Ստանիսլավ Զասի նամակը: Արձանագրենք. նիկոլն ինչ-ինչ պատճառներով ընտրել է պատերազմը:

Լինենք ավելի անկեղծ, նիկոլն ընտրեց մեր երեխաներին սպանելու տարբերակը, ընտրեց մեր երեխաներին հաշմանդամ դարձնելու, գերի հանձնելու, Շուշին ադրբեջանցիներին հանձնելու տարբերակը:

Նիկոլ, ինչպե՞ս ես հանգիստ քնում կամ քայլում, խոսում: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այս նամակի հրապարակումից հետո դու պետք է մտնեիր ԱԱԾ ու խնդրեիր, որ քեզ ձերբակալեն: Դու դա դեռ չես արել, բայց պետք է անես: Դու այլ տարբերակ չունես:

Հիմա արդեն բոլորի համար պարզ է. դու կարող էիր կանխել պատերազմը, դու կարող էիր փրկել առնվազն հինգ հազար մարդու կյանք, կարող էիր տասը հազարին հաշմանդամ չդարձնել, կարող էիր չհանձնել Հադրութն ու Շուշին, Բերձորն ու Քարվաճառը:

Դու տեսե՞լ ես ծանր վիրավորում ստացած, բայց հրաշքով փրկված 18 տարեկան տղաների աչքերը, դեմքի արտահայտությունը: Չես տեսել, չես կարող տեսնել: Եթե կարողանայիր տեսնել, դու ինքդ կխնդրեիր, որ քեզ ձերբակալեն, կալանավորեն:

Գիշերը հնարավոր չէ քնել, դեռ երկար չենք քնելու, բայց ինչպես իմ լավ ընկերը, նրա նման շատերն են հորդորում՝ հանուն մեր որդիների պետք է պինդ մնալ, որ հանուն մեր որդիների դեռ շատ գործ կա անելու:

Պինդ ենք լինելու: Հաստատ ամուր ենք լինելու: Ու ես հիմա հայտնում եմ, որ կարեւոր որոշում եմ կայացրել, որի մասին կհայտարարեմ առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում»,- գրել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ