News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրանը գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը կարձագանքի ծրագրերի համաձայն: Այս մասին հայտարարել է Իրանի Նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաին, փոխանցում է Mehr-ը:

Նրա խոսքով՝ ի պատասխան գեներալ Սոլեյմանիի սպանության Իրանը մահացու հարված է հասցրել Այն ալ Ասադ ամերիկյան բազային, չնայած կարող էր Միացյալ Նահանգներին ավելի խիստ պատժել:

Վկայակոչելով իրանցի միջուկագետ-գիտնական Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունը՝ նա շեշտել է, որ Իրանի եւ իր թշնամիների միջեւ նոր պատերազմ է սկսվել, եւ այդ պատերազմը շարունակվում է:

«Քանի որ Թրամփի վարչակազմի կառավարումը մոտենում է վերջին, Միացյալ Նահանգները սիոնիստական ռեժիմի հետ համագործակցությամբ Իրանի դեմ ակցիաների շարք է անցկացնում, ինչն ամեն դեպքում հերթական պատերազմ է, եւ բնական է, որ այդ պատերազմում կան նահատակներ, պատերազմը դեռեւս չի ավարտվել»,- հավելել է նա:

Շեշտելով, որ հենց Իրանն է պատերազմին վերջ տալու, Ռեզաին ասել է, թե Իրանը կպատժի «սիոնիստական ռեժիմին, որպեսզի փոխզիջման գնացող արաբական երկրները գիտակցեն, որ մեծ սխալ են թույլ տվել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ 51 քաղաքացու նկատմամբ
«Պատժամիջոցների ցանկում նշված անձինք մասնակցել են Սուլեյմանիի դեմ ահաբեկչական գործողության հետ կապված որոշումների կայացմանը, պլանավորմանը, կազմակերպմանը, ֆինանսավորմանը, աջակցությանը, ինչպես նաեւ ղեկավարմանը կամ իրականացմանը...
Իրանն ԱՄՆ 20 քաղաքացու ներառել է մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցների ցուցակում
Ղարիբ Աբադիի խոսքով՝ «այս ցանկում ընդգրկված են ավելի քան 20 ֆիզիկական եւ իրավաբանական անձինք»․․․
ԶԼՄ. Իրանը կկազմի իր պատժամիջոցային ցուցակը ԱՄՆ ընկերությունների եւ քաղաքացիների համար
Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների քաղաքականությունը եւ Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելը ձախողված է»․․․
ԱՄՆ-ը վաճառել է Իրանից առգրաված 26,7 մլն դոլարի նավթը
Իրանական նավթն առգրավվել էր ամերիկյան նավատորմի կողմից Արաբական ծովում...
Բենի Հանցը կարծում է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին Իրանի վրա հարձակման դեպքում
«Մենք պետք է պատրաստ լինենք Իսրայել պետությանը պաշտպանելու յուրաքանչյուր հնարավորության։ Մենք հնարավորություններ ենք զարգացնում, եւ պետք է շարունակենք ամրապնդել դրանք»,-ասել է Հանցը․․․
ԱՄՆ-ն Իրանին ծովում դեէսկալացման կոչ է արել
«ԻՊԿ-ի ոչ անվտանգ եւ ոչ պրոֆեսիոնալ գործունեությունը ծովում նորություն չէ...
Ամենաշատ