News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեկտեմբերի 31-ից կխստացնի սահմանափակումները երկրի եւս մի շարք շրջաններում` կապված կորոնավիրուսային հիվանդությունների արագ աճի հետ, եւս մի քանի միլիոն մարդ կհայտնվի լոքդաունի մեջ, հայտարարել է երկրի առողջապահության նախարար Մեթ Հենքոկը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Կորոնավիրուսի նոր շտամի տարածման պատճառով Անգլիայի բնակչության երեք քառորդը այժմ կապրի առավելագույն սահմանափակումների պայմաններում»,- չորեքշաբթի օրը խորհրդարանում ասել է նա:

Ներկայումս ամենախիստ սահմանափակումները գործում են Լոնդոնում եւ Անգլիայի հարավ-արեւելքում, դեկտեմբերի 31-ից սահմանափակումներ կլինեն Անգլիայի 75%-ում, ներառյալ շրջանի Հյուսիս-Արեւելքը, Մեծ Մանչեսթերը, Միդլենդսը եւ Հարավ-Արեւմուտքը: Մնացած շրջաններում COVID-19-ի տարածման սպառնալիքի մակարդակը նույնպես կբարձրանա մեկ աստիճանով, ասել է նախարարը:

Սպառնալիքի ամենաբարձր, չորրորդ մակարդակ ունեցող շրջաններում քաղաքացիներին խորհուրդ է տրվում մնալ տանը, արգելվում է հյուր գնալ, փակ են ոչ պարենային խանութները, թատրոնները, ռեստորանները, փաբերը, վարսավիրանոցները եւ մարզադահլիճները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ