News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այսօր մեզ չհաջողվեց լուծել ռազմագերիների հարցը, սա ամենազգայուն հարցն է։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի նախագահների հետ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումից հետո:

«Այսօր մեզ չհաջողվեց լուծել ռազմագերիների հարցը, սա ամենազգայուն հարցն է: Մենք պայմանավորվեցինք, որ կշարունակենք այս ուղղությամբ: Ցավոք, մեր հայտարարության 8-րդ կետը (նոյեմբերի 10-ի - խմբ.) ամբողջությամբ չի կատարվում: Հուսով եմ, որ մեզ կհաջողվի շատ կարճ ժամկետներում հասնել կոնկրետ լուծման: Բայց պետք է ասեմ, որ այն հայտարարությունը, որը մենք ստորագրեցինք այսօր, իրոք, շատ կարեւոր է: Եւ համաձայնագրերի իրականացումը կարող է փոխել մեր տարածաշրջանի տնտեսական կերպարն ու տեսքը: Եւ տնտեսական նորարարությունները կարող են հանգեցնել անվտանգության նոր երաշխիքների: Եվ, իհարկե, մենք պատրաստ ենք կառուցողական աշխատել այս ուղղությամբ: Բայց, ինչպես ասացի, ցավոք, անհնար է մեկ հանդիպման ընթացքում բոլոր հարցերը լուծել: Հուսով եմ, որ մենք կշարունակենք առաջ շարժվել, եւ մեզ համար այս պահին հիմնական խնդիրը մարդասիրական է՝ ռազմագերիների փոխանակումը, որը նախատեսված է մեր հայտարարության 8-րդ կետում»,- նշել է նա:

Նրա խոսքով՝ Ղարաբաղում հակամարտությունը դեռ կարգավորված չէ: «Իհարկե, մեզ հաջողվել է ընդհանուր առմամբ ապահովել հրադադարի ռեժիմը, բայց դեռ շատ խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն: Այս խնդիրներից մեկը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է: Իհարկե, Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, մասնավորապես, այս հարցի շուրջ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ