News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ամբողջ Եվրամիության համար կորոնավիրուսի դեմ պատվաստման սերտիֆիկատ ստեղծելու կոչ է արել, որպեսզի վերականգնվեն անդրսահմանային ուղեւորությունները, հաղորդում է Reuters-ը:

Հունաստանը, որը ձգտում է վերածնել տուրիզմը մինչեւ ամռան սկիզբ, արդեն ստեղծել է սեփական սերտիֆիկատը, որը հաստատում է, որ մարդը պատվաստվել է:

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին ուղղված նամակում Միցոտակիսն առաջարկել է այդ սխեման տարածել ԵՄ բոլոր 27 երկրների վրա: «Չնայած նրան, որ մենք չենք պատրաստվում պատվաստումը պարտադիր պայման դարձնել ուղեւորության համար, անձինք, ովքեր պատվաստում են անցել, պետք է ճանապարհորդելու հնարավորություն ունենան: Անհրաժեշտ է անհապաղ ընդհանուր համաձայնության հասնել»,-նշել է նա:

Նրա խոսքով՝ ԵՄ ուղեւորների գտնվելու վայրի սահմանման էլեկտրոնային ընդհանուր ձեւի (PLF) համաձայնեցման բարդությունը  ցույց է տվել, որ կա անհրաժեշտություն ԵՄ պայմաններում բարձր մակարդակով առաջ շարժվելու համար: «Այնպիսի երկրների համար, ինչպիսին Հունաստանն է, որը կախված է տուրիզմից, չափազանց կարեւոր է այդ հարցի անհապաղ լուծումը»,-ասվում է Միցոտակիսի նամակում:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ