News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Հունվարի 13-ին Չինաստանի իշխանությունները գրանցել են նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդությունից հետո բարդությունների հետեւանքով պացիենտի մահ: Այս մասին նշված է Չինաստանի հիգիենայի եւ առողջապահության հարցերով պետական կոմիտեի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Անցած օրվա ընթացքում գրանցվել է հիվանդության 138 նոր հաստատված դեպք, մահվան մեկ նոր դեպք»,- նշված է տեքստում: Գերատեսչության վիճակագրության համաձայն՝ Չինաստանում մահվան նոր դեպքեր չէին եղել 2020 թվականի մայիսի 16-ից ի վեր: Չինական լրատվամիջոցները երեկ նշել էին, որ մահվան դեպքը գրանցվել է Հեբեյ նահանգում կորոնավիրուսով վարակվելու հետեւանքով:

Անցած օրվա ընթացքում հայտնաբերված 138 նոր դեպքերի թվում 14-ը բերովի են. 8-ը հայտնաբերվել է Շանհայում, 3-ը՝ Գուանդուն նահանգում, մեկական դեպք՝ Պեկինում, Հենան նահանգում եւ Գուանսի-Չժուանսյան ինքնավար շրջանում: Եվս 124 դեպքեր ներքին են. դրանցից 81-ը հայտնաբերվել է Հեբեյ նահանգում, 43-ը՝ Հեյլունցզյան նահանգում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ