News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գերմանիայի ոստիկանությունը հերթական ձերբակալությունն է իրականացրել եվրոպական ցանցի գործունեության հետաքննության շրջանակներում, որը փորձել է Սիրիայի տարածքում ահաբեկչությունը ֆինանսավորել Թուրքիայի միջոցով, հայտնում է DW-ն:

Կասկածյալին, որին դատախազները անվանում են Էրման Կ., առաջադրվել է իր ստեղծած կայքի միջոցով սիրիական «Տահրիր ալ-Շամ» զինյալների խմբի համար Եվրոպայում ֆինանսական նվիրատվություններ ստանալու մեղադրանք:

Ձերբակալությունը տեղի է ունեցել անցյալ շաբաթ գերմանական ոստիկանության գործողությունից հետո, երբ համանման մեղադրանքներով ձերբակալվել էին եւս երեք անձինք, այդ թվում՝ գլխավոր կասկածյալ, Գերմանիայի քաղաքացի Էնդեր Ա.-ն, որը ենթադրաբար թուրքական ծագում ունի:

Ենթադրվում է, որ Էրման Կ.-ն անմիջական կապի մեջ է եղել «Թահրիր ալ-Շամ»-ի հետ 2020 թվականի ապրիլին եւ մայիսին, մինչդեռ Էնդեր Ա.-ն մեղադրվում է խմբին աջակցելու համար Թուրքիա մեկնելու մեջ:

«Թահրիր ալ-Շամ» կազմակերպությունը ստեղծվել է 2017-ի հունվարին՝ Սիրիայի մի շարք իսլամիստական խմբավորումների, այդ թվում՝ երկրում գտնվող «Ալ-Քաիդա»-ի նախկին մասնաճյուղի կողմից:

Այս խմբավորումը ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում է ներառվել այնպիսի երկրների կողմից, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Թուրքիան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Ամենաշատ