News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովն օրակարգում չներառեց «Ընթացիկ իրավիճակի եւ դրանից ելքի ուղիների մասին, ինչպես նաեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հայտարարության իրավազորության մասին» խորհրդարանի որոշման նախագիծը: Դեմ հանդես եկավ «Իմ քայլի» 73 պատգամավոր, կողմ՝ «Լուսավոր Հայաստանի» եւ «Բարգավաճ Հայաստանի» 40 պատգամավոր:

Որոշման նախագծի հեղինակ, «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Տարոն Սիմոնյանի խոսքով՝ բացթողումները, որոնք թույլ է տվել գործող իշխանությունն այդ ընթացքում եւ հատկապես եռակողմ հայտարարության ստորագրման ժամանակ երկիրը սպառնալիքի առջեւ են կանգնեցրել եւ կարող են հանգեցնել Հայաստանի համար անցանկալի հետեւանքների:

Նա հիշեցրեց, որ խոսքը որոշման նախագծի մասին է, որի քննարկումն ավելի վաղ արգելափակել է «Իմ քայլը», քանի որ նրա ներկայացուցիչները ներկա չեն եղել ԱԺ խորհրդի նիստին: Նա նաեւ նկատեց, որ ՀՀ վարչապետը կարող է ստորագրել այս կամ այն հայտարարությունը, սակայն նոյեմբերի 9-ի հայտարարության դեպքում ստացվեց, որ Հայաստանը, փաստացի, ստանձնեց որոշ պարտավորություններ պետական մակարդակով, իսկ դա չէր կարող տեղի ունենալ առանց ԱԺ համապտասխան որոշման, քանի որ Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է:

Սիմոնյանը նշեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը, հաշվի առնելով իրականացված կետերը, որոնք նշված են դրանում, տվյալ հայտարարությունը փաստացի վերածել է համաձայնագրի՝ բարձրացնելով դրա իրավական նշանակությունը: Դրանից ելնելով՝ «Լուսավոր Հայաստանն» առաջարկում է վարչապետի գործողություններն անօրինական համարել: Նախագծի հեղինակը կարծում է, որ ՀՀ կառավարությունը, փաստացի, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները՝ ստանձնելով խորհրդարանի գործառույթներն ու պարտավորությունները:      

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ