News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի համաճարակաբան Էրիկա Պանը կոչ է արել դադարեցնել կորոնավիրուսի դեմ Moderna ընկերության պատվաստանյութի խմբաքանակի բաշխումը՝ հնարավոր ալերգիկ ռեակցիաների պատճառով, ասվում է տեղական առողջապահության նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Հաղորդվում է, որ Կալիֆոռնիային Moderna-ի այս մատակարարումը իրականացվել է հունվարի 5-12-ը: Այս խմբաքանակից պատվաստանյութերի ավելի քան 330 000 դոզան բաժանվել է նահանգի 287 մատակարարներին:

«Հնարավոր ալերգիկ ռեակցիաների սովորականից ավելի դեպքեր են գրանցվել` կապված հիվանդանոցում Moderna պատվաստանյութի որոշակի խմբաքանակի ներդրման հետ: 24 ժամվա ընթացքում մինչեւ 10 մարդ բժշկական օգնության կարիք է ունեցել»,- ասել է նա: Ինչպիսի ալերգիկ ռեակցիաներ են նկատվել հիվանդների մոտ, չի նշվում:

Համապատասխան առողջապահական տեղեկատվությունը ներկայումս ուսումնասիրում են Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը (CDC), Սննդամթերքի եւ դեղերի որակի վերահսկողության վարչությունը (FDA) եւ պատվաստանյութի արտադրողը:

«Ելնելով ծայրահեղ զգուշությունից՝ մենք խորհուրդ ենք տալիս մատակարարներին օգտագործել պատվաստանյութի այլ մատչելի պաշարներ եւ կասեցնել Moderna-ի պատվաստանյութի 041L20A խմբաքանակի ներարկումը՝ մինչեւ CDC-ի, FDA-ի եւ Moderna-ի հետազոտությունների ավարտը»,- հավելել է համաճարակաբանը:

Կալիֆոռնիայի իշխանությունների վերջին տվյալների համաձայն՝ նահանգում արձանագրվել է կորոնավիրուսի վարակի ավելի քան 2,9 միլիոն դեպք, մահացել է 33 300 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ