News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Գերմանիայում խիստ լոքդաունը ուժի մեջ կմնա մինչեւ փետրվարի 14: Այսպիսի որոշում է ընդունվել դաշնային հողերի ղեկավարների հետ կանցլեր Անգելա Մերկելի տեսակոնֆերանսի ժամանակ: SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր տարբերակների տարածման պատճառով քննարկումը տեղի է ունեցել նախատեսված օրից գրեթե մեկ շաբաթ առաջ, փոխանցում է «Գերմանական ալիքը»: 

Գործող սահմանափակումները պահպանվում են: Երկրում չեն աշխատում խանութները՝ մթերքի խանութների եւ դեղատների բացառությամբ, փակ են դպրոցները, մանկապարտեզները, վարսահարդարման, գեղեցկության սրահները եւ մարզադահլիճները, ինչպես նաեւ կինոթատրոնները, թանգարանները եւ թատրոնները:

Վարակի դեմ պայքարի միջոցներն ընդլայնվել են: Հիմա աշխատող խանութներում եւ հանրային տրանսպորտում անհրաժեշտ է կրել բժշկական դիմակներ (նախկինում քիթը եւ բերանը կարելի էր փակել շարֆով, թաշկինակով կամ համանման իրով): Գործատուներին հրահանգվել է հնարավորություններ գտնել հեռավար աշխատանքի ընդլայնման համար: Դրանից բացի, կշարունակեն փակ մնալ դպրոցները: Գերմանիայի բնակիչներին կոչ են արել շփումները հասցնել մինչեւ բացարձակ անհրաժեշտ նվազագույնի:

Գերմանիայում խիստ լոքդաունը գործում է 2020 թվականի դեկտեմբերի 16-ից: Իսկ 2021 թվականի հունվարի 5-ից այն շրջաններում, որտեղ 7 օրում հայտնաբերվում է 100 հազար բնակչի հաշվարկով վարակման ավելի քան 200  նոր դեպք, քաղաքացիների տեղաշարժը առանց հարգելի պատճառի սահմանափակվում էր բնակության վայրից 15 կմ շառավղով: Դրանից բացի, հանդիպել կարելի էր միայն մեկ մարդու հետ, որը չի բնակվում նույն տանը, կամ ազգականների շրջանակով, որոնք պատկանում են նույն տնային տնեսությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ