News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Նիդեռլանդների կառավարությունն առաջարկել է սահմանել առաջին համազգային պարետային ժամը՝ առաջին անգամ Երկրորդ աշխարհամարտից հետո, եւ արգելել թռիչքները Հարավային Աֆրիկայից ու Մեծ Բրիտանիայից, որ սահմանափակվի Նիդեռլանդներում կորոնավիրուսի նոր մուտացիաների տարածումը, հայտնում է Reuters-ը:

Երկրի վարչապետ Մարկ Ռյուտեն հայտնել է, որ պարետային ժամը պետք է ստանա խորհրդարանի հավանությունը, որը հինգշաբթի պետք է քննարկի կորոնավիրուսի դեմ միջոցառումները: Թռիչքների արգելքը, Ռյուտեի խոսքով, ուժի մեջ է մտնելու շաբաթ: Սպասվում է, որ պարետային ժամը ուժի մեջ կմտնի այս հանգստյան օրերին:

Պարետային ժամը խախտողները կարող են տուգանվել 95 եվրոյով:

Դպրոցները եւ երկրորդական նշանակության խանութները փակ են դեկտեմբերի կեսից՝ երկու ամիս ավելի շուտ բարերի եւ ռեստորանների փակվելուց հետո:

Ռյուտեն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ այս մեկուսացումը գործելու է նվազագույնը մինչեւ փետրվարի 9-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ