Հնարավոր է՝ ԵՄ երկրները մուտքի արգելք սահմանեն Մեծ Բրիտանիայի հպատակների համար եւ այդ երկրի հետ տրանսպորտային հաղորդակցությունը դադարեցնեն, հայտնում է The Times-ը:
«Եվրամիության անդամ այն երկրները, որոնք հանրային առողջության պաշտպանության համար անհրաժեշտ են համարում, կարող են ազատորեն սահմանել ուղեւորափախադրումների եւ կորոնավիրուսի տարածման բարձր մակարդակով երկրներից մուտքի արգելքներ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ այս առաջարկը ԵՄ-ում քննարկվում է եւ «գրեթե հավանական» է, որ կհամաձայնեցվի: