News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Անցած տարի Կանադան արտաքսել է հազարավոր մարդկանց՝ անգամ չնայած COVID-19-ի համավարակին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով սեփական տվյալներին:

Փաստաբանները համարում են, որ արտաքսման դեպքերը շատանում են՝ ենթարկելով մարդկանց չարդարացված ռիսկի առողջապահության ոլորտում համաշխարհային արտակարգ դրության կիզակետին:

Բազմաթիվ ուրիշ երկրների պես Կանադան պայքարում է, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքը վերահսկողությունից դուրս չգա, իսկ դրա քաղաքական առաջնորդները կոչ են անում բնակիչներին մնալ տանը դրա տարածումը կանխարգելելու համար:

Փաստաբաններն ու իրավապաշտպաները քննադատում են նոյեմբերին Կանադայում ընդունված որոշումը արտաքսման հնարավորությունները վերականգնելու մասին: Դեռեւս երկրում համավարակի ժամանակ արտաքսման ամբողջական մասշտաբները հայտնի չեն, սակայն վերջերս իմիգրացիայի հարցերով զբաղվող փաստաբանների հետ հարցազրույցներն ու կառավարության տվյալների մանրակրկիտ վերլուծությունը լույս են սփռել իրավիճակի վրա:

Կանադայի սահմանային ծառայության գործակալության տվյալներով՝ 2020 թվականին Կանադայից արտաքսվել է 12 122 մարդ, ինչը 875-ով ավելին է, քանի նախորդ տարի, եւ ամենաբարձր ցուցանիշն է՝ սկսած առնվազն 2015 թվականից՝ Reuters-ի տվյալներով: Կառավարությունից հայտարարում են, որ դա անհրաժեշտ էր եւ արվել էր՝ անվտանգության միջոցները հաշվի առնելով:

Գործակալությունը հաղորդում է, որ անցած տարի բարձր ցուցանիշը բացատրվում է նրանով, որ դրանում ներառված են մարդիկ, որոնք ինքնուրույն որոշել են հեռանալ, ինչը կոչվում է «վարչարարական հեռացում»: 2019 թվականին եղել է այդպիսի 1 657 դեպք, իսկ դրա նախորդ տարվա ընթացքում՝ 8 215 դեպք:

Անգամ այդ թվերը հանելու դեպքում դա նշանակում է, որ հազարավոր մարդիկ արտաքսվել են, երբ համավարակը գագաթնակետին էր հասել եւ կառավարությունները նախազգուշացնում էին ցանկացած տեսակի ուղեւորությունների դեմ՝ անվտանգության նկրտումներից ելնելով:

Չնայած Կանադայում շարունակվում են քաղաքացիություն չունեցող անձանց արտաքսումները առողջապահության ոլորտում ճգնաժամի ժամանակ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կասեցրել է արտաքսումը 100 օրով իր երդմնակալությունից մի քանի ժամ անց:

Կանադան պաշտոնապես սահմանել է արտաքսման արգելք մարտին, որը չեղարկվել է նոյեմբերին վերջում: Արտաքսման պրակտիկան տարբերվել է երկրներում համավարակի ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ