News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Ամեն տարի օգոտոստոսին հազարամյակների հնության, դեռեւս լիովին չբացահայտված քարանձավն ուսումնասիրելու համար Ազոխում էին հավաքվում մասնագետներ աշխարհի տարբեր վայրերից։ Ազոխցի տիկին Անահիտն էլ այդ ժամանակ ապահովված ընտանիքի տան տիկին էր, օգնում էր հնագետներին։

«7-8 տարի աշխատել եմ, թանգարան են բացել Ազոխում, բայց չգիտեմ` իրերը տեղափոխել են Հայաստան, թե` ոչ: Իրենց խոհարարը հենց ես եմ եղել քանի տարի, իրենք էլ մեզ են օգնել, չգիտեմ… շատ հնություններ կար, ափսոս, սաղ թողեցինք, գնացինք, ափսոս»,-ասաց տիկին Անահիտը:

Պատերազմի առաջին օրը մի քանի ժամում տունը լքած Ազատխանյաններին Ազոխից մնացել են միայն հիշողություններ՝ լուսանկարներում, տեսանյութերում։

Ազոխցի ընտանիքն արդեն մի քանի ամիս է՝ սգում է երկու հարազատի, հայրենիքի ու պապական տան կորուստը։

 Ազատխանյանները բնիկ արցախցի են։ 5 հոգանոց ընտանիքից 3-ը մշտական աշխատանք ունեին։ Մանեն գյուղի դպրոցի ռուսերենի ուսուցիչն էր, ամուսինը՝ ինժեներ Հադրութում, Ազոխում նորակառույց տուն ունեին, անասուններ, ավտոմեքենա։ Ունեցվածքից ոչինչ իրենց հետ չհասցնելով բերել՝ այժմ բնակվում են Մասիսում՝ հարազատներից մեկի տանը, աշխատանք չունեն։ 

Հադրութի շրջանի 13 հազար բնակիչ պատերազմից հետո անտուն է մնացել։ ընդհանուր Առմամբ Արցախցի 10 հազար ընտանիք բնակարանի կարիք ունի։ Մինչ Արցախում բնակարանային ծրագրերն են քննարկում, Ազատխանյաններն ու նրանց պես ընտանիքները ապրում են անորոշության մեջ՝ փորձելով տուն ու աշխատանք ստեղծել Հայաստանում։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ