News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Շվեդիայի իշխանությունները որոշել են կայացրել մինչեւ փետրվարի 14-ը փակել սահմանները Նորվեգիայի հետ, որտեղ տարածվել է կորոնավիրուսի բրիտանական շտամը, սակայն բացառություն է անում նրանց համար, ովքեր ապրում են մեկ երկրում, իսկ աշխատում՝ մյուսում, հայտնել է ՆԳ նախարար Միքայել Դամբերգը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Կառավարությունն արտահերթ նիստի ժամանակ որոշում է կայացրել արգելել մուտքը Նորվեգիայից: Արգելքը կսկսի գործել այսօր եւ կտեւի մինչեւ փետրվարի 14-ը»,-ասել է Դամբերգը:

Նա նշել է, որ իշխանությունները կարող են երկարաձգել արգելքը: Շվեդիայում մտահոգվում են, որ նորվեգական տասնյակ համայնքներում փակ խանութների, այդ թվում՝ ակլոհոլի վաճառքով զբաղվող, պատճառով Նորվեգիայի սահմանամերձ շրջանների բնակիչները կձգտեն դեպի Շվեդիա:

«Ռիսկը բարձրանում է, քանի որ Շվեդիայի սահմանամերձ շրջաններում ձեւավորվում են մարդկանց մեծ կուտակումներ, եւ մեծ է կորոնավիրուսի մուտացիայի տարածման վտանգը»,-պարզաբանել է նախարարը:

Նորվեգիայից ժամանող բոլոր շվեդներին կոչ են անում հանձնել կորոնավիրուսի թեստ եւ սպասել դրա արդյունքին մեկուսացման պայմաններում: «Բացառություն է արվում նրանց համար, ովքեր ապրում են մեկ երկրում, իսկ աշխատում՝ մյուսում»,-հավելել է Դամբերգը: Նա նշել է, որ երկարաձգվել է նաեւ Դանիայից եւ Մեծ Բրիտանիայից մուտքը արգելքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ