News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Պատգամավորներն իրավունք ունեն քաղաքական գնահատական տալ, թե ինչ վնաս է հասցվել հասարակությանն ու պետությանը կառավարության գործողությունների եւ անգործության արդյունքում: Այս մասին հունվարի 25-ին Հայաստանի կառավարության եւ պարետատան ձեռնարկած՝ նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) տարածմանը հակազդելու եւ կանխելու, դրա դեմ պայքարի, համաճարակի հետեւանքները մեղմելու կամ վերացնելու համար միջոցառումների արդյունավետության ուսումնասիրման, ինչպես նաեւ արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետության եւ օրինականության հետաքննության խորհրդարանական քննիչ հանձնաժողովի առաջին նիստի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Միքայել Մելքումյանը: 

Նա, մասնավորապես, նշեց, որ անհրաժեշտ է հստակ գնահատական տալ: «Մեզ համար կարեւոր է մի բան. խնդիրը պետական կառավարման համակարգի ցածր որակն է, քանի որ կորոնավիրուսի դեմ պայքարը ղեկավարել է երկրի ղեկավարությունը: Հետեւաբար, ղեկավարությունը պետք է միխանիզմներ մշակեր համավարակի կանխարգելման, կառավարման եւ հետեւանքների մեղման համար»,-նշեց Մելքումյանը:

Նրա խոսքով՝ անցած տարի մարտի 13-ին հայտարարվեց Հայաստանում լոքդաունի մասին, սակայն հանրաքվեի քարոզարշավը տեւեց մինչեւ մարտի 12-ը: Ընդ որում, նա դժգոհություն հայտնեց, որ երկրում հանրահավաքներ էին անցկացվում մինչեւ վերջին օրը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ