Կորոնավիրուսի նոր տարբերակները Իսրայելին ստիպել են ուղեւորությունների խիստ սահմանափակումներ մտցնել, հաղորդում է Reuters-ը:
Իսրայելն արգելում է միջազգային ուղեւորափոխադրումները հունվարի 25-ից:
Արգելքը կտեւի մեկ շաբաթ:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը «հերմետիկ փակում է երկինքը, որպեսզի կանխի վիրուսի նոր տարբերակների ներթափանցումը, ինչպես նաեւ ապահովի առաջընթացը պատվաստման արշավում»: