News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Տանզանիայի նախագահը կասկածներ ունի COVID-19-ի դեմ պատվաստանյութերի արդյունավետության վերաբերյալ: Նա Տանզանիայից դուրս պատվաստված մարդկանց մեղադրել է նոր վարակներ երկիր բերելու մեջ, հայտնում է AFP-ն:

«Եթե սպիտակ մարդը կարողանար պատվաստումներ անել, ապա պատվաստումներ կարվեին ՁԻԱՀ-ի դեմ, տուբերկուլյոզն արդեն անցյալում կլիներ, պատվաստանյութեր կգտնվեին մալարիայի եւ քաղցկեղի դեմ»,- ասել է նախագահ Ջոն Մագուֆուլին: Նա նաեւ նախազգուշացրել է, որ տանզանիացիները որպես պատվաստանյութերի «փորձարկման ճագարներ» չեն օգտագործվի:

Մագուֆուլին, որը ոչ մի ապացույց չի ներկայացրել իր կասկածները հաստատելու համար, լայն քննադատության է ենթարկվել այն բանի համար, որ հայտարարել է , թե Տանզանիայում կորոնավիրուսը հաղթահարված է: Անցյալ տարվա կեսերից երկիրը չի թարմացրել հաստատված վարակների թիվը, որն այն ժամանակ 509 է եղել:

Մագուֆուլին նաեւ ենթադրել է, որ պատվաստանյութի մատակարարումը դավադրության մաս է՝ Աֆրիկայի հարստությունը գողանալու համար. «Մի կարծեք, թե ձեզ այդքան շատ են սիրում: Տանզանիան հարուստ է: Աֆրիկան հարուստ է: Բոլորն ուզում են ձեռք բերել այն»:

Նախկինում նախագահը տանզանիացիներին կոչ էր արել չպահպանել սոցիալական հեռավորությունը` միեւնույն ժամանակ խրախուսելով նրանց հիվանդությունը բուժելու համար օգտագործել չստուգված դեղաբույսեր: Նա նաեւ կասկածի տակ է դրել տրամադրված վիրուսի թեստերի արժանահավատությունը:

Նրանք, ովքեր դեմ են հանդես եկել կառավարության այն դիրքորոշմանը, թե Տանզանիայում կորոնավիրուս չկա, ձերբակալվել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ