News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում գիշերային պարետային ժամը չի նպաստում կորոնավիրուսի տարածման դանդաղեցմանը, եւ իշխանությունները քննարկում են ավելի խիստ սահմանափակումների հնարավորությունը: Այս մասին հայտարարել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Ատալը, հայտնում է Reuters-ը:

Պարետային ժամը գործում է երեկոյան 18:00-ից առավոտյան 6:00-ն, բայց տվյալները ցույց են տալիս հոսպիտալացումների եւ մահերի աճ: «Տվյալները ցույց են տալիս, որ ներկայում պարետային ժամը բավարար չի զսպում վիրուսի տարածումը»,- հայտարարել է Ատալը:

Նրա խոսքով՝ քննարկվող տարբեր սցենարները տատանվում են ստատուս-քվոյի պահպանման եւ շատ խիստ մեկուսացման միջեւ:

Ֆրանսիայում արդեն փակ են ռեստորանները, բարերը, թանգարանները եւ լեռնադահուկային հանգստավայրերը, իսկ դպրոցները դեռ բաց են: Խանութները նույնպես մնում են բաց, բայց ներսում այցելուների քանակի սահմանափակումներով:

Անցյալ գարնան առաջին կարանտինի ժամանակ Ֆրանսիան փակել էր բոլոր դպրոցներն ու համալսարանները եւ արգելել էր քաղաքացիներին լքել իրենց տները՝ բացի սննդի գնումներից, կարեւոր աշխատանքից, բժշկական օգնությունից եւ կարճատեւ սպորտային վարժություններից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ