News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Tesla էլեկտրամոբիլներ արտադրող ընկերությունը 2020 թվականին ստացել է մաքուր շահույթ 721 մլն դոլարի  չափով, այն դեպքում, երբ մեկ տարի առաջ վնաս է հասցվել ընկերության 862 մլն դոլարի չափով: Այս մասին ասվում է ընկերության հաշվետվության մեջ, հաղորդում է «Փրայմ»-ը:          

Վնասը կազմել է մեկ բաժնեմասի համար 0,64 դոլար, մեկ տարի առաջ՝ 0,98 դոլար: Տարեկան կտրվածքով Tesla-ի շահույթն աճել է 28 տոկոսով՝ մինչեւ 31,536 մլրդ դոլար:

Չորրորդ եռամսյակում մաքուր շահույթը կազմել է 270 մլն դոլար, ինչը 2,5 անգամ ավելի է՝ համեմատած 2019-ի նույն ժամանակահատվածի հետ:

Եռամսյակի համար շահույթի ավելացումն ընկերությունը բացատրել է մատակարարումների աճով: Tesla-ն ակնկալում է նաեւ հասնել ավտոմեքենաների մատակարարումների աճի տարեկան միջինում 50 տոկոսով: Ավելի ուժեղ դինամիկա է սպասվում 2021 թվականին:

Մինչ հիմնական առեւտրի բացումն ու ֆինանսական հաշվետվության հրապարակումից հետո ընկերության բաժնեմասերն էժանացել են 5 տոկոսով: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սեփականատիրոջ ավտոտնակում 35 տարի «քնած» 1970 թվականի խորհրդանշական Lamborghini Miura P400 S-ը կհանվի աճուրդի
Ակնկալվում է, որ օգոստոսի 16-ին և 17-ին անցկավելիք աճուրդը կգրավի աշխարհի հավաքորդների համակ ուշադրությունը...
Nissan-ն՝ ի հիշատակ Datsun 240Z-ի, ստեղծել է նոր սահմանափակ քանակությամբ Z Heritage Edition մոդել
Nissan-ը չի նշել, թե քանի Z Heritage Edition կվաճառվի, սակայն մեքենան վաճառքի կհանվի այս ամառ՝ 59 հազար 135 ԱՄՆ դոլարով...
Պարզվել է, որ չինական սեդանը հինգ անգամ ավելի թանկ է, քան Maybach-ը
Գրեթե մեկ միլիոն դոլարով հաճախորդը կստանա 3730 միլիմետր անիվային բազա և 5980 միլիմետր երկարություն...
Թողարկվել է Կալաշկովի ինքնաձիգի գնդակներից պաշտպանված Volkswagen Golf ավտոմեքենան
Ընկերության ցուցադրական մոդելը կառուցվել է վերջին սերնդի Volkswagen Golf GTI-ի հիման վրա...
Jeep-ը մինչև 2027 թվականը ամբողջ աշխարհում կթողարկի Renegade ամենագնացի էլեկտրական տարբերակը
Ամերիկյան ընկերության տվյալներով՝ Renegade-ը կդառնա Jeep-ի վեց նոր էլեկտրական մեքենաներից մեկը․․․
BMW-ն թարմացրել է M2-ը. երկտեղանի մեքենան ավելի հզոր է դարձել
BMW-ն թարմացրել է M2-ը...
Ամենաշատ