News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի 1,35 միլիարդ բնակչությունից մոտավորապես յուրաքանչյուր չորրորդը, հնարավոր է, վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրին, որն անմիջականորեն ծանոթ է կառավարության շճաբանական հետազոտությանը:

Հնդկաստանում պաշտոնապես հաստատվել է COVID-19-ով վարակման 10,8 միլիոն դեպք: Բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հնդկաստանում դեպքերի փաստացի թիվը, հնարավոր է, գերազանցել է 300 միլիոնը:

Հնդկաստանի բժշկական հետազոտությունների պետական խորհուրդը (ICMR), որն անցկացրել է ուսումնասիրությունը, հայտարարել է, որ արդյունքների մասին շուտով կհայտնեն։

Օգոստոսին եւ սեպտեմբերին արված մեկ այլ ուսումնասիրությունից հետո, որի ընթացքում օգտագործվել են 10 տարեկանից բարձր ավելի քան 29 000 մարդկանց արյան նմուշներ, ICMR-ը եզրակացրել է, որ յուրաքանչյուր 15 հնդիկներից մեկը ունի COVID-19-ի հակամարմիններ:

Խիտ բնակեցված քաղաքային հետնախորշերում այդ ցուցանիշը հասել է յուրաքանչյուր վեցից մեկի: Այս շաբաթ մայրաքաղաք Նյու Դելիի կառավարության կողմից հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 20 միլիոն բնակիչների կեսից ավելին կարող է վարակված լինել կորոնավիրուսով:

Thyrocare Technologies ախտորոշիչ ընկերության կողմից Հնդկաստանի տարածքի ավելի քան 700 000 մարդու վրա անցկացրած առանձին թեստերը ցույց են տվել, որ բնակչության 55%-ը կարող է արդեն վարակ տարած լինել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պնդում է, որ բնակչության առնվազն 60% -70%-ը պետք է իմունիտետ ունենա՝ վիրուսի փոխանցման շղթան ճեղքելու համար: Հնդկաստանը վերջին 24 ժամվա ընթացքում հայտնել է 11 039 նոր դեպքի մասին: Մահացության մակարդակն աճել է 110-ով՝ կազմելով 154 596: Վարակները եւ մահվան դեպքերը զգալիորեն նվազել են սեպտեմբերի կեսերին՝ օրական կազմելով մոտ 100 000:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ