News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գինեսի ռեկորդների գիրքը գրանցել է նոր համաշխարհային ռեկորդ. Geely չինական ընկերությունը 750 ավտոմեքենաներով ստեղծել է վիթխարի մոզաիկա: Նվաճումը նվիրվել է Նոր տարվան. տեղական օրացույցով 2021 թվականն անցնելու է Ցլի նշանի ներքո, եւ հենց այս կենդանուն է նվիրված «ռեկորդային» կոմպոզիցիան, փոխանցում է Motor-ը: 

Ըստ Գինեսի գրքի կանոնների՝ ռեկորդի հասնելու համար ավտոմեքենաների միջեւ հեռավորությունը չպետք է անցնի 20 սանտիմետրից, իսկ կոմպոզիցիայի մակերեսը պետք է լինի 3 հազար քառակուսի մետրից ոչ պակաս: Geely ընկերությունը երկու չափորոշիչներն էլ պահպանել է. մեքենաները կայանել են 4-5 սմ միջակայքով, իսկ մակերեսը անցել է 7 հազար քառակուսի մետր նիշից:

Geely-ն ընդհանուր առմամբ կառուցել է երկու մոզաիկա՝ մեկի վրա պատկերված է տարվա խորհրդանիշ ցուլը, իսկ մյուսում՝ «2021» թիվը եւ հիերոգլիֆներով մակագրություն: Գինեսի գրքի ներկայացուցիչները գրանցել են միայն 750 ավտոմեքենայով ավելի խոշոր պատկերը, չնայած «ֆլեշմոբին» ընդհանուր մասնակցել է 1339 մեքենա: Ռեկորդի համար օգտագործել են միանման Geely Emgrand՝ սպիտակ եւ մուգ մոխրագույն:

Անցյալ տարվա նոյեմբերին Գինեսի գիրքը գրանցել էր մեկ ուրիշ արտասովոր ռեկորդ՝ ֆիննացի Յուսի Կալիոնիեմին իր հաշվին էր գրանցել ավտոմեքենայի գերարագ հրման նվաճումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Mercedes-Benz-ը պաշտոնապես ներկայացրել է էլեկտրական G-Class-ը
Նոր մեքենայի սրահը համալրվել է երկու…
Մարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Առաջարկում ենք փոխել դա. Թունյան
Ավտոմեքենաների տարեկան գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե…
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Ամենաշատ