News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԼՀԿ ղեկավարի այսօրվա ճեպազրույցը կրկին ընդգծեց իրական արհեստավարժ գործիչների հրամայականը Արցախի հարցով զբաղվելու համար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «ԼՀԿ 2018-ի նախընտրական ծրագրի Արցախին վերաբերող հատվածը եւ Էդմոն Մարուքյանի ելույթները Արցախի շրջաններում ներդրումների մասին կոգնիտիվ դիսոնանս են առաջացնում։

Դնենք մի կողմ, որ ԼՀԿ պատկերացումները Արցախյան խնդրի հանգուցալուծման մասին գրեթե զերծ են քաղաքական մոտեցումներից եւ Արցախյան հիմնահարցի լուծման տեսլականից. «Հայաստանի Հանրապետության անվտանգության գլխավոր երաշխիքը Հայաստանի հզոր տնտեսությունն է: ... Արցախի քաղաքական և տնտեսական զարգացումը պետք է դառնա Հայաստանի Հանրապետության կարևորագույն առաջնահերթություն»։

Երբ պոպուլիստական կերպով քննադատվում է փոխզիջումային բանակցային փաթեթը, բայց գրվում է «Սատարում ենք արցախյան խնդրի արդար և խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին», հարց է առաջանում կրկին, արդյոք Մարուքյանը հասկացել ԵԱՀԿ ՄԽ գործունեության շրջանակը, առաջարկված կարգավորման սկզբունքները եւ այլն։

Եւ վերջում քննիչ հանձնաժողովների մասին։ Ձեռառնոցի է, երբ ԱԺ պատգամավորը, խոսելով ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողիվի մասին, լրագրողներին է հարցնում . Ու՞ր է զեկույցը։

Պարոն Մարուքյան, դա ես եմ հարցնում ձեզ.

Ու՞ր է ապրիլյանի զեկույցը, որտե՞ղ է ընդդիմադիր խմբակցության վերահսկողությունը, ինչու՞ չեք պահանջում վերջապես հրապարակել այն թե՞ ձեզ էլ էր հետաքրքրում միայն շոուն։

Դուք ձեր տարրական պարտավորությունները ի վիճակի չեք կատարել, էլ ուր մնաց լուրջ խնդիրների հետաքննությամբ զբաղվեք կամ երկիր ղեկավարելու ամբիցիա ունենաք։

Հ.Գ. Հիշեցնեմ, երբ ես եւ գործընկերներս քննադատում էինք դավադիր կապիտուլյանտի բանակցային ձախողումները, Էդմոն Մարուքյանն իր հրապարակային աջակցությունը հայտնեց Նիկոլին։ Ուստի մեր կորուստների եւ զոհերի մեղքի մի մասը նաեւ Մարուքյանի խղճին է։

ԼՀԿ ղեկավարի այսօրվա ճեպազրույցը կրկին ընդգծեց իրական արհեստավարժ գործիչների հրամայականը Արցախի հարցով զբաղվելու համար։...

Опубликовано Armen Ashotyan Среда, 17 февраля 2021 г.
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ