News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը շեշտել են սիրիական Իդլիբի վերաբերյալ գոյություն ունեցող բոլոր համաձայնագրերի լիակատար կատարման անհրաժեշտությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Մանրակրկիտ ուսումնասիրեցինք Իդլիբի ապաէսկալացիայի գոտու իրավիճակը եւ շեշտեցինք այս «հողի վրա» խաղաղությունը պահպանելու անհրաժեշտությունը Իդլիբի վերաբերյալ գոյություն ունեցող բոլոր համաձայնագրերը լիակատար իրականացնելու ճանապարհով»,- ասված է Աստանայի ձեւաչափով Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցով 15-րդ միջազգային հանդիպման արդյունքներով երեք երկրների համատեղ հայտարարության մեջ:

Տարածքային ամբողջականություն

Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը հաստատել են իրենց անփոփոխ հանձնառությունը Սիրիայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:

«Հաստատել ենք մեր անփոփոխ հանձնառությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաեւ ՄԱԿ Կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին, ընդգծել ենք, որ այդ սկզբունքները ենթակա են համընդհանուր պաշտպանության եւ հարգանքի»,- նշված է փաստաթղթի մեջ:

Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը նաեւ համոզմունք են հայտնել, որ սիրիական հակամարտությունը ռազմական լուծում չունի, եւ հաստատել են իրենց հանձնառությունը առաջ մղելու կենսունակ եւ երկարաժամկետ քաղաքական գործընթաց, որը ղեկավարելու եւ իրականացնելու են հենց սիրիացիները՝ ՄԱԿ-ի օժանդակությամբ, ըստ ՄԱԿ Անվտանգության խորհրդի 2254 բանաձեւի:

Սիրիայում Իսրայելի հարձակումները

Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը նաեւ դատապարտել են Սիրիայի տարածքում շարունակվող իսրայելական բանակի ռազմական հարձակումները:

«Դատապարտել ենք Սիրիայում շարունակվող Իսրայելի ռազմական հարձակումները, որոնք խախտում են միջազգային իրավունքն ու միջազգային հումանիտար իրավունքը, սասանում են Սիրիայի եւ հարեւան երկրների ինքնիշխանությունը, ինչպես նաեւ սպառնում են տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը, եւ կոչ են արել դրանք դադարեցնել»,- նշված է հայտարարության մեջ:

Սիրիայի ԱԳՆ-ն հունվարի 23-ին ՄԱԿ ԱԽ ուղերձ էր ուղարկել, որում նշվում էր, որ Իսրայելի ՌՕՈՒ-ն անցյալ տարի Սիրիայի վրա 50-ից ավելի հարձակում է կատարել:

Ահաբեկիչների վերացումը

Ռուսաստանի Դաշնությունը, Թուրքիան եւ Իրանը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը` Սիրիայում ՌԴ-ում արգելված «Իսլամական պետություն» (ԻՊ) եւ «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորումների ահաբեկիչներին վերջնականապես վերացնելու համար:

«Մենք վերահաստատել ենք մեր վճռականությունը` պայքարելու իր բոլոր ձեւերով եւ դրսևորումներով ահաբեկչության դեմ եւ դիմադրելու անջատողական պլաններին, որոնք ուղղված են Սիրիայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության խարխլմանը եւ հարեւան երկրների ազգային անվտանգության սպառնալիքին: Պայմանավորվել ենք շարունակել համագործակցությունը «ԻՊ»-ի, «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի, ինչպես նաեւ «ԻՊ»-ի եւ «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի հետ կապված անձանց, խմբերի, ձեռնարկությունների եւ կազմակերպությունների եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից այդպիսին ճանաչված ահաբեկչական խմբերի վերջնական ոչնչացման շուրջ` միաժամանակ ապահովելով քաղաքացիական անձանց եւ քաղաքացիական ենթակառուցվածքի անվտանգությունը` միջազգային քաղաքացիական օրենսդրության համաձայն»,- ասվում է Սիրիայի հարցով աստանյան ձեւաչափով 15-րդ միջազգային հանդիպման արդյունքներով արված Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի համատեղ հայտարարության մեջ:

Սիրիական նավթը

Մոսկվան, Անկարան եւ Թեհրանը դատապարտել են սիրիական նավթի վաճառքից ստացված եկամտի ապօրինի բռնագրավումն ու փոխանցումը:
«Կողմերը վերահաստատել են իրենց անհամաձայնությունը նավթի վաճառքից եկամուտների ապօրինի բռնագրավմանը եւ փոխանցմանը, որոնք պետք է պատկանեին Սիրիայի Արաբական Հանրապետությանը»,- ասվում է փաստաթղթում:

Սիրիայի սահմանադրական կոմիտեն

Ռուսաստանի Դաշնությունը, Թուրքիան եւ Իրանը դեմ են արտահայտվել օտարերկրյա միջամտությանը Սիրիայի սահմանադրական հանձնաժողովի աշխատանքներին եւ դրսից դրա ավարտի վերջնաժամկետի պարտադրմանը:

«Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի` որպես աստանյան ձեւաչափի երաշխավոր երկրների ներկայացուցիչները համոզմունք ենք հայտնել, որ իր աշխատանքում Կոմիտեն պետք է առաջնորդվի փոխզիջման եւ կառուցողական փոխգործակցության ձգտմամբ` առանց արտաքին միջամտության եւ դրսից ժամկետների պատրադրման` դրա անդամների ընդհանուր համաձայնության հասնելու նպատակով»,- ասված է երկրների համատեղ հայտարարության մեջ:

Հաջորդ հանդիպումը

Աստանյան ձեւաչափով հաջորդ միջազգային հանդիպումը Սիրիայի հարցով տեղի կունենա Նուր-Սուլթանում 2021 թվականի կեսերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ