News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Համաշխարհային բանկը սպառնացել է Լիբանանում դադարեցնել COVID-19-ի դեմ պատվաստման արշավի ֆինանսավորումն այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ որոշ օրենսդիրներ արտահերթ են պատվաստվել, փոխանցում է Reuters-ը:

Համաշխարհային բանկի մեկնաբանությունները հաջորդել են երկրի որոշ բնակիչների եւ բժիշկների հիասթափությանը այն առումով, որ պատվաստումը դանդաղ է ընթանում եւ կարող է ուղեկցվել խախտումներով:

Լիբանանն այս ամիս Համաշխարհային բանկի աջակցությամբ ստացել է Pfizer-BioNTech-ի պատվաստանյութի իր առաջին խմբաքանակը՝ մոտ 28 հազար դեղաչափ. ՀԲ-ն հայտարարել էր, որ վերահսկելու է, որպեսզի պատվաստանյութերը հասնեն դրա կարիքն առավել ունեցողներին:

COVID-19-ի դեմ պատվաստանյութերի գնման իր առաջին գործողության շրջանակում Համաշխարհային բանկը վերաբաշխել էր 34 մլն դոլար, որ Լիբանանին օգներ սկսել պատվաստումը:

Երբ լրատվամիջոցները հայտնել են, որ որոշ պատգամավորներ երեքշաբթի պատվաստվելու են COVID-19-ի դեմ, Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Սարոջ Քումար Ջհան հայտարարել է, որ դա կխախտի արդարացի պատվաստման համաձայնեցված ազգային ծրագիրը:

«Խախտումը հաստատվելու դեպքում հնարավոր է, որ Համաշխարհային բանկը դադարեցնի նաեւ ամբողջ Լիբանանում պատվաստանյութերի ֆինանսավորումը,- նշել է նա Twitter-ում: - Ես դիմում եմ բոլորին, նկատի ունեմ բոլորին՝ անկախ ձեր պաշտոնից, խնդրում եմ գրանցվեք եւ սպասեք ձեր հերթին»:

Երկրի առողջապահության նախարարությունը փորձել է փարատել մտավախությունները, որ քաղաքական գործիչները արտահերթ կստանան պատվաստանյութը:

Պատգամավորներից մեկն ասել է, որ 75-ն անց գործող եւ թոշակավորված պատգամավորները, ինչպես նաեւ մի քանի վարչական աշխատողներ պատվաստվել են խորհրդարանի դահլիճում: «Բանն ինչո՞ւմ է: Նրանք 75 տարեկանից մեծ են, նրանք գրանցված են»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ